10 հազար պատրաստված ոստիկան չկա՞ր՝ պայքարեր կրակի դեմ. Լևոն Գալստյանն ահազանգում է՝ «Խոսրովի անտառում» հանցավոր անփութություն է տիրել

Լուրեր

24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել
24.11.2026 | 14:52
ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 14:45
ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:37
Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ
24.11.2026 | 14:29
Բաց կապույտ երանգի անձնագիր կունենան ՀՀ քաղաքացիությունից զրկված քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:21
Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ
24.11.2026 | 14:13
Յանիկ Սիները կվիրահատվի և կարող է բաց թողնել Australian Open-ը
24.11.2026 | 14:04
Ինչու է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳ նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 13:56
Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
Բոլորը

«Խոսրովի անտառում» մարդկային լուրջ ռեսուրսի կարիք կար: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, որը երեկ ուշ երեկոյան է վերադարձել դեպքի վայրից:

«Այն տարածքում, որտեղ մենք եղել ենք, ակնհայտ էր, որ մարդկային ռեսուրսը չէր բավականացնում: Ներգրավված ուժերն անգամ նախատեսված աշխատանքները իրականացնելուն չէին բավականացնում՝ եղած տեխնիկական միջոցներով: Այդ տեխնիկական միջոցները, որոնք կիրառվում էին, իմ գնատահմամբ մոտավորապես պետք էր 5-6 անգամ ավելի շատ մարդ, քան այդ պահին կար»,- նշեց Գալստյանը:

Նրա պնդմամբ՝ պետական գերատեսչությունների արձագանքը ստեղծված արտակարգ իրավիճակին համարժեք չէր և այնտեղ տիրում էր «հանցավոր անփութություն»:

Հիշեցնենք՝ այսօր արդեն չորրորդ օրն է՝ ինչ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ին բռնկված հրդեհը չի հաջողվում մարել: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ստիպված դիմեց ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:

Ավելի ուշ արդեն, հրդեհաշիջող ինքնաթիռը Հայաստանում էր և այսօր վաղ առավոտից այն իրականացնում է թռիչքներ: Նախնական պլանավորված էր 2 թռիչք և 2 ջրալցում, սակայն հետագայում հայտարարվեց՝ անհրաժեշտ է երրորդը թռիչքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան