Քննարկվել են նիդերլանդական կազմակերպությունների կողմից Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծված պայմանները

Լուրեր

09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարության լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը՝ Թբիլիսի):

Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են այսօր կայացած Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման վերաբերյալ քննարկումը, որին մասնակցել է նաև Նիդերլանդների դեսպանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու դեսպան Յոհաննես Դաուման քննարկել են նիդերլանդական կազմակերպությունների կողմից Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծված պայմաններն ու Հայաստանի կողմից առաջարկվող հնարավորությունները: Փոխվարչապետը կարևորել է նիդերլանդական կապիտալի առկայությունը Հայաստանում, որպես ճիշտ բիզնես մշակույթի ներդրող: Մհեր Գրիգորյանը առանձնակի շեշտել է Հոլանդական զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և հույս հայտնել, որ բանկը կընդլայնի իր ծրագրերը մասնավոր հատվածում՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանն ու տնտեսական գործունեության թափանցիկության բարձրացմանը մեր երկրում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, Հայաստանում կապիտալի շուկայի և արժեթղթերի շուկայի զարգացման վերաբերյալ: