Այլընտրանք Լարսին․ նոր հնարավորություններ ու նոր մարտահրավերներ

Լուրեր

05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» «Այլընտրանք Լարսին․ նոր հնարավորություններ ու նոր մարտահրավերներ» վերտառությամբ հոդված է հրապարակել: Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև.

Ռուսաստանի և Վրաստանի միջև՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով առևտրային միջանցքների ստեղծման գործընթացներն ավարտվել են, և Հայաստանը ներկա պահին առավել քան երբևէ մոտ է Վերին Լարսի անցակետին այլընտրանք հանդիսացող ճանապարհներ ունենալուն։ Չնայած սրան, այս հարցում դեռևս առկա են անորոշություններ և խնդրահարույց կողմեր։

Ի՞նչ է տեղի ունեցել

Ըստ ռուսական «Կոմերսանտ» թերթի տեղեկությունների՝ Ռուսաստանն ու Վրաստանն ավարտել են 2011թ. երկու երկրների միջև ստորագրված՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով առևտրային միջանցքներ բացելու վերաբերյալ համաձայնագրի կատարումը։ Ըստ այդ համաձայնագրի՝ Վրաստանի և Վրաստանից Ռուսաստանի հովանավորությամբ անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններին պետք է տեղակայվեն չեզոք մաքսակետեր, որոնք հնարավորություն կտան Վրաստանին առևտուր անել ինքնահռչակ հանրապետությունների հետ և լրացուցիչ ցամաքային ճանապարհներ բացել դեպի Ռուսաստան։

2011-ից ի վեր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և վրաց վարչապետի՝ Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև Պրահայում տեղի են ունեցել բազմաթիվ բանակցություններ այս համաձայնագրի դրույթները կատարելու շուրջ։ Հիմնական խոչընդոտը մինչ այս այն էր, որ թույլ տալով մաքսակետերի տեղադրումը՝ Վրաստանը ստիպված էր լինելու ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի մաքսային սահմանները, համենայն դեպս՝ ըստ ռուսական կողմից հնչող մեկնաբանությունների։ Վրացական կողմը, իր հերթին, գործընթացը ձգձգելու համար պարբերաբար մեղադրում էր Ռուսաստանին՝ արհեստական բարդություններ ստեղծելու համար։

Հարկ է նշել, որ անցած տարի գործընթացը տորպեդահարվել էր հարավօսական կողմից, որը հայտարարել էր, որ ռուս-վրացական բանակցությունները տեղի են ունենում առանց Ցխենվալի մասնակցության, հետևաբար՝ Հարավային Օսիան այս հարցով որևէ պարտավորություն չի կրում։ Պակաս կարևոր չեն նաև Վրաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, որոնց արդյունքում, փաստացի, «Վրացական երազանք» կուսակցությունը վերահսկողություն ունի և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությունում, իսկ այդ կուսակցությունը՝ իր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու օգտին։

Ինչ վերաբերում է մաքսային վերահսկողություն իրականացնող չեզոք ընկերությանը, ապա խոսքը գնում է շվեյցարական Societe Generale de Surveillance (SGS)-ի մասին, որի հետ Վրաստանը՝ 2017 թվականին, և Ռուսաստանը՝ 2018 թվականին, արդեն կնքել են համապատասխան պայմանագրերը, իսկ ըստ «Կոմերսանտի» հրապարակման՝ նաև վճարել են շվեյցարացիներին ակնկալվող ծառայությունների դիմաց (5 միլիոն դոլար՝ յուրաքանչյուրը)։

Նշանակությունը Հայաստանի համար

Ռուս-վրացական համաձայնագրի կյանքի կոչումը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դրա հաջողության պարագայում Հայաստանը տեսական հնարավորություն կստանա օգտվել դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհներից: Ինչպես հայտնի է, Հայաստանից դեպի Ռուսաստան միակ ցամաքային ճանապարհն անցնում է տխրահռչակ Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհով, որը պարբերաբար փակվում է վատ եղանակային պայմանների պատճառով: Հարցի կարևորության մասին վերջին տարիներին բարձրաձայնել են Հայաստանի բոլոր կառավարությունները, սակայն, որպես կանոն, Լարսին այլընտրանք հանդիսացող ճանապարհի փնտրտուքները հանգել են Փոթիի նավահանգստով լաստանավային փոխադրումներ իրականացնելուն, որը և՛ ավելի թանկ է, և՛ պակաս արդյունավետ։

Ներկայում, ի տարբերություն նախորդ տարիների, Հայաստանի համար բարենպաստ հանգուցալուծման համար առկա են շատ ավելի դրական նախադրյալներ։ Հունվարի 30-ին Հայաստան կատարած այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ ռուս-վրացական համաձայնագրի իրականացումը թույլ կտա Հայաստանից ապրանքների արտահանման համար տարանցիկ ևս մեկ միջանցք բացել։ Բացի դա, ինչպես հասկացվում է Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի խոսքերից, վրացական կողմը կարողացել է զերծ մնալ գործընթացում շրջանառվող փաստաթղթերում իր համար անբարենպաստ սուր անկյուններից։ Հարկ է նշել նաև, որ համենայն դեպս այս պահին գործընթացը հարվածի տակ դնող հայտարարություններ չեն հնչել Հարավային Օսիայից և Աբխազիայից։

Եվ այնուամենայնիվ

Չնայած առկա դրական ազդակներին, այնուամենայնիվ Հայաստանի համար բարենպաստ հանգուցալուծման հեռանկարները դեռ շարունակում են մնալ հարցականի տակ։ Նախ, փետրվարի 6-ին պետք է տեղի ունենա ռուսական, վրացական և շվեյցարական եռակողմ հանձնաժողովի նիստը, որի ժամանակ պետք է բանակցվեն մաքսային վերահսկողության մեկնարկի ժամկետները։ Թե ի՞նչ արդյունավետությամբ կընթանան այդ բանակցությունները, դեռևս պարզ չէ։ Միաժամանակ, ինքնին մաքսային անցակետերի առկայությունը դեռ չի նշանակի, որ Հայաստանը հնարավորություն կունենա օգտվել դրանցից, և դա հնարավոր դարձնելու համար հայկական կողմից լրացուցիչ ջանքեր կպահանջվեն։ Քիչ չէ նաև այնպիսի զարգացումների հավանականությունը, երբ գործընթացը կտորպեդահարվի Աբխազիայի և Հարավային Օսիայի կողմից, որոնք կարող են օգտագործել գործընթացի նկատմամբ իրենց լծակները հօգուտ սեփական սուվերենության ճանաչման շահերի։

Բայցևայնպես, պետք է փաստել, որ Ստեպանծմինդա-Լարս ավտոճանապարհին այլընտրանք հանդիսացող ուղիների ստեղծման գործում հաջողումը կարող է դառնալ ՀՀ իշխանությունների գլխավոր արտաքին քաղաքական ձեռքբերումը և որակական նոր բովանդակություն հաղորդել Վրաստանի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»