Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հայկական ապրանքների համար ԵՄ արտոնյալ առևտրային ռեժիմ սահմանելու օրինագիծը Եվրոպական խորհրդարանում կքննարկվի այն ձևակերպումներով, ինչպես ներկայացրել է Եվրահանձնաժողովը։ Մինչև վերջնաժամկետը՝ հուլիսի 30-ը, «Հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցների մասին» օրինագծում փոփոխություններ անելու առաջարկներ չեն արվել։ Այդ մասին Factor TV-ին հայտնեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Միջազգային առևտրի կոմիտեում (INTA) Հայաստանի հարցերով զեկուցող Բոգդան Զդրոյեվսկին։

«Մեր տեղեկություններով՝ Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերից և ոչ մեկը նախագծի վերաբերյալ լրացումներ ու փոփոխություններ չի ներկայացրել, ինչի կոչն անձամբ ես էի արել։ ԵՄ Խորհուրդը որդեգրել է նույն մոտեցումը։ Սա նշանակում է, որ առկա է լայն կոնսենսուս այս միջոցառումների արագ ընդունման անհրաժեշտության շուրջ, և ամեն ինչ վկայում է այն մասին, որ օրենքը կընդունվի Եվրոպական հանձնաժողովի՝ սկզբնապես առաջարկած տեսքով»,- ասաց նա։

Հուլիսի կեսերին Միջազգային առևտրի կոմիտեն արագացված ընթացակարգով հավանություն էր տվել հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա դյուրացնելու նախագծին, որն առաջարկում է 2 տարով վերացնել մաքսատուրքերը Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80%-ի համար։ Եվրամիությունը այս կերպ աջակցում է Հայաստանի տնտեսությանը՝ ռուսական շուկայում հայկական մի շարք ապրանքատեսակների ներմուծման սահմանափակումներից հետո։

Համաձայն ընթացակարգի՝ Միջազգային առևտրի հարցերով կոմիտեն այս հարցով ևս մեկ քննարկում պետք է անի։ Քվեարկությունը նախատեսված է սեպտեմբերի 3-ին։

«Լիովին իրատեսական է ակնկալել, որ Կոմիտեն կընդունի առաջարկն ու կհաստատի իր դիրքորոշումը, ինչը թույլ կտա առաջ մղել օրենսդրական գործընթացը Եվրոպական խորհրդարանում։ Հաշվի առնելով արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ գործընթացի ռեկորդային արագությունը, առաջարկվող լրացումների բացակայությունն ու լայն քաղաքական աջակցությունը թե՛ Եվրոպական խորհրդարանում, թե՛ Խորհրդում՝ բարձր է հավանականությունը, որ օրենսդրական գործընթացը կավարտվի արդյունավետորեն։

Հնարավորություն կա, որ առաջարկը քվեարկության դրվի Խորհրդարանի սեպտեմբերի 14-17-ի լիագումար նիստի ընթացքում, թեև դա կախված կլինի նիստի օրակարգի վերաբերյալ Խորհրդարանի Նախագահների կոնֆերանսի որոշումից։ Եթե առաջարկը չներառվի սեպտեմբերյան նստաշրջանում, քվեարկության ամենահավանական ժամկետը կլինի հոկտեմբերյան լիագումար նիստը»,- փոխանցեց Հայաստանի հարցերով զեկուցողը։

Բոգդան Զդրոյեվսկին կարծում է, որ առևտրի ժամանակավոր ազատականացումը հայ արտահանողների համար նոր հնարավորություններ կստեղծի ԵՄ շուկա մուտք գործելու համար, կնպաստի արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացմանը և կամրապնդի Հայաստանի տնտեսության դիմակայունությունը արտաքին ցնցումների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, սա Եվրոպական միության՝ Հայաստանի հետ ավելի լայն ներգրավվածության մասն է, որը ներառում է նաև ֆինանսական աջակցություն, ներդրումներ և համագործակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում։

«Հայաստանը հետևողականորեն խորացրել է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ և հստակ արտահայտել է ավելի սերտ համագործակցության իր հանձնառությունը։ Այս ուղղությունը վերահաստատվել է վերջին ընտրություններով, որոնք հաստատեցին հայերի կողմից աջակցվող եվրոպամետ ուղեգիծը։ Կարծում եմ՝ Եվրոպական միությունը պետք է աջակցի այն գործընկերներին, որոնք ընտրում են այս ուղին՝ միաժամանակ ենթարկվելով զգալի արտաքին ճնշման։ Այս Կանոնակարգն այդ աջակցության կոնկրետ արտահայտությունն է»,- նշեց Բոգդան Զդրոյեվսկին։

Նա ավելորդ չի համարում հերթական անգամ հիշեցնել, որ ԵՄ արտահանվող հայկական ապրանքները պետք է խստորեն համապատասխանեն սննդի անվտանգության և բուսասանիտարական նորմերին․

«Առևտրի ազատականացումը բացում է նոր հնարավորություններ, սակայն զուգահեռաբար պահանջում է ԵՄ չափանիշներին լիարժեք համապատասխանություն։ Սա վերաբերում է նախևառաջ սննդամթերքի անվտանգությանը, սանիտարական և բուսասանիտարական (SPS) չափանիշներին, ապրանքների որակին, ինչպես նաև վերահսկողության և սերտիֆիկացման արդյունավետ համակարգերին»։

Սահմանված կանոնների խախտման կամ չարաշահումների դեպքում ԵՄ-ն կարող է կասեցնել տրամադրված առևտրային արտոնությունները։  Հայաստանը պարտավորվում է բացառել ՀՀ տարածքով ռուսական ապրանքների վերաարտահանումը ԵՄ շուկա։

«Նույնքան կարևոր կլինի սերտ համագործակցությունը Եվրոպական հանձնաժողովի հետ ապրանքների ծագման ստուգման հարցում՝ սահմանափակված ապրանքների վերաարտահանման կամ ԵՄ կանոնակարգերը շրջանցելու փորձերի ռիսկը բացառելու համար։ Առևտրային գործընկերների միջև վստահությունը հիմնված է հենց նման մեխանիզմների թափանցիկության և հուսալիության վրա»,- շեշտեց Եվրախորհրդարանի պատգամավորը։  

Նրա խոսքով՝ Հայաստանը մենակ չի մնա այս մարտահրավերների առջև։ Եվրոպական հանձնաժողովն ունի տեխնիկական աջակցության մի շարք գործիքներ, այդ թվում՝ մասնագիտացված փորձագիտական խմբեր և աջակցման ծառայություններ, որոնք օգնում են գործընկերներին իրենց կանոնակարգերն ու վերահսկողության ընթացակարգերը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին։

«Վստահ եմ, որ Հանձնաժողովի հետ սերտ համագործակցության և եվրոպական չափանիշների հետևողական ներդրման շնորհիվ Հայաստանը կկարողանա օգտվել այն հնարավորություններից, որոնք ընձեռում է այս Կանոնակարգը»,- եզրափակեց Հայաստանի հարցով զեկուցողը։

Ի դեպ, հիմք ընդունելով 2025 թվականին Հայաստանից ԵՄ ներմուծման ծավալները՝ հեղինակները հաշվարկել են, որ այս օրինագծի ընդունման դեպքում Եվրամիության մաքսային եկամտի գծով տարեկան կորուստը չի գերազանցի 3 միլիոն եվրոն։

Կարինե Ասատրյան

Բրյուսել