Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը

Լուրեր

05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը չեն հեռանա Գազայի հատվածում իրենց դիրքերից՝ մինչև ՀԱՄԱՍ-ը լիովին չզինաթափվի։ Նա նաև մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջերս հայտարարված համաձայնագիրը, գրում է Euronews-ը։

Իսրայելի վարչապետի հայտարարությունները կասկածի տակ են դնում զինաթափման համաձայնագիրը, որը համարվում էր պատերազմի ավարտի ուղղությամբ հնարավոր առաջընթաց։ Այն նաև հրապարակայնորեն բացահայտում է Թրամփի վարչակազմի հետ շարունակվող լարվածությունը։

Համաձայնագիրը պահանջում էր, որ ՀԱՄԱՍ-ը սկսի զինաթափման գործընթացը, իսկ Իսրայելը դադարեցնի հարձակումները և սկսի զորքերի դուրսբերումը Գազայի տարածքի մոտ 60%-ից, որը ներկայումս վերահսկում է։ Այն հիմնված էր հոկտեմբերյան հրադադարի համաձայնագրի վրա։ Այն ավարտել էր  խոշոր ռազմական գործողությունները և հանգեցրել Գազայում մնացած պատանդների ազատ արձակմանը, բայց փակուղի մտցրել այլ ուղղություններում։

Նեթանյահուն, որին հոկտեմբերին կայանալիք Քնեսեթի ընտրություններում դժվար պայքար է սպասվում, կրկին նշել է, որ զինաթափումը պետք է նախորդի մյուս բոլոր քայլերին։ Նա ասել է, որ իսրայելական ուժերը կշարունակեն «անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է, մեր տարածքը և մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»։

«Թրամփի վարչակազմը մեզ ուղարկել է նախագիծ։ Մենք չենք համաձայնել դրա հետ։ Դա մեր նախագիծը չէ։ Մենք ուղարկել ենք մեր մեկնաբանություններ։ Սա մեր դիրքորոշումն է։ Նախագահ Թրամփը և նրա թիմը կարծում են, որ կարող են հասնել ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը և Գազայի ապառազմականացմանը։ Մենք ուսումնասիրում ենք սա։ Նրանք մեզ ուղարկել են նախագիծ, բայց մենք այն չենք ընդունել։ Սա մեր տեքստը չէ։ Մենք ուղարկել ենք մեր մեկնաբանությունները։ Ի դեպ, մենք դրանք ուղարկել ենք այս հարցի շուրջ որևէ լրատվական արշավ սկսելուց առաջ, քանի որ սա մեր դիրքորոշումն է։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք մեր շահերը, և կարծում եմ՝ դա անում ենք վճռականորեն»,- ասել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում։

ԱՄՆ-ի կողմից աջակցվող հոկտեմբերյան հրադադարի համաձայնագիրը նախատեսում էր նաև միջազգային կայունացման ուժերի տեղակայում և տարածքի կառավարման ու վերակառուցման փոխանցում անկախ Պաղեստինի ինքնավարությանը: Հուլիսի սկզբին  ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր  Գազայի հատվածում իր կառավարության լուծարման և քաղաքացիական իշխանությունը տեխնիկական հանձնաժողովին փոխանցելու նախապատրաստական ​​աշխատանքների մեկնարկի մասին:

Իսրայելը հայտարարում է, որ ամեն ինչ կախված է ՀԱՄԱՍ-ը կհրաժարվի զենքից,  մինչդեռ խմբավորումը պնդում է, որ Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումները և սկսի իր ուժերը դուրս բերել այդ տարածքից: Կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի