ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

ՌԴ «Честный знак» մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով արգելափակել է Հայաստանից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը։ Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Արգելափակումը վերաբերում է «Բջնի» (BJNI) բուժական սեղանի հանքային խմելու ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի (այդ թվում՝ մանկական), ինչպես նաև «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների առանձին խմբաքանակներին։

«Ներկայում Ռոսպոտրեբնադզորի կողմից նշված խմբաքանակների իրացումն արգելված է ինչպես մանրածախ, այնպես էլ առցանց վաճառքի միջոցով՝ մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը։ Մակնշման համակարգը ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղային համակարգի հետ, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես գործարկել սպառողների պաշտպանության մեխանիզմը»,- նշել է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։

Նա հավելել է, թե 2026 թվականի սկզբից «Честный знак» համակարգը, իբր, կանխել է պիտանելիության ժամկետների և պարտադիր պահանջների խախտումներով արտադրված 48 միլիոն շիշ խմելու ջրի վաճառքը։

Արգելափակման պատճառը Ռուսաստանի քաղաքացիների կյանքի և առողջության համար հնարավոր վտանգի առաջացումն է եղել։ Մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ արտադրողները, իբր, խախտել են արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջները։ Միաժամանակ, նշվել է, որ արգելափակումը վերաբերում է միայն որոշակի ամսաթվերի արտադրված խմբաքանակներին և չի տարածվում մնացած արտադրանքի վրա։

Այս տարվա ապրիլի 28-ին «Честный знак» համակարգը, Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ, արգելափակել էր Հայաստանից մատակարարվող «Ջերմուկ» գազավորված ջրի վաճառքը։

Ըստ Յուսուպովի՝ շրջանառության մեջ էր 338 հազար շիշ արտադրանք։ Ռոսպոտրեբնադզորում իրենց պահանջը բացատրել են, իբր, «ՌԴ քաղաքացիների կյանքի և առողջության համար հնարավոր վնասի կանխարգելման նպատակով անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի