«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
Բոլորը

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանն իր առաջին ելույթն է ունեցել խորհրդարանում և անդրադարձել է խորհրդարանական մթնոլորտին, քաղաքական բռնաճնշումներին և երկրի առջև ծառացած արտաքին մարտահրավերներին:

Պատգամավորը կասկածի տակ է դրել խորհրդարանում հնչող բարեվարքության և հանդուրժողականության կոչերը՝ հիշեցնելով նախընտրական շրջանի հռետորաբանությունը. «Երկու ամիս առաջ այս նույն քաղաքական ուժը… ինչ ատելության, ինչ դոզավորված քարոզարշավ էր [իրականացնում]՝ լուտանքների, ասֆալտներին փռելու, խլելու և այլն»: 

Նա նաև նշել է, որ երկրում առկա են քաղաքական բռնաճնշումներ՝ հիշատակելով Արթուր Սարգսյանի և Սամվել Կարապետյանի անունները:

Ասլանյանի ելույթի ընթացքում նա և Վահագն Ալեքսանյանը կարճ դիալոգ են ունեցել, որի ընթացքում Ասլանյանը նշել է․ «Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ, աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»:

Պատգամավորը շեշտել է, որ Ազգային ժողովի ղեկավարությունը չի անդրադառնում տարածաշրջանային լարվածությանը և տնտեսական խնդիրներին. «Փոխանակ… մենք այս չծախվող ծաղիկները բուկետով վերցնենք, ռուսների մոտ գնանք, իրանցիների, չգիտեմ ինչ կոնյակ տանենք, համոզենք մեր բերքը ընդունեն, մենք այստեղ իրար նկատմամբ հարցեր ենք տալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան