Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից

Լուրեր

21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
Բոլորը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել երկու նոր բյուջետային վարկ, որոնք ուղղվելու են 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։  Օգոստոսի 6-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդգրկված են Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ / Համաշխարհային բանկ) հետ վարկային համաձայնագրերի հաստատման նպատակահարմարության մասին նախագծերը: Երկու վարկերն էլ տրամադրվում են լողացող տոկոսադրույքով։

Առաջին վարկը տրամադրում է Ասիական զարգացման բանկը՝ 150 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Այն հատկացվում է 15 տարի ժամկետով, որից 3 տարին արտոնյալ է։ Վարկի տարեկան լողացող տոկոսադրույքն այս պահին կազմում է մոտ 4.58 տոկոս։ Ըստ նախագծի հիմնավորման՝ այս միջոցներով նախատեսվում է աջակցել հարկաբյուջետային կառավարմանն ու պետական պարտքի արդյունավետ հսկողությանը, ինչպես նաև զարգացնել պետական արժեթղթերն ու ֆինանսական շուկաները։

Երկրորդ վարկային համաձայնագիրը կնքվել է Համաշխարհային բանկի (ՎԶՄԲ) հետ՝ 170.3 միլիոն եվրո գումարով, որը համարժեք է շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլարի։ Այս ծրագիրն իրականացվում է ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի հետ համատեղ, որն էլ իր հերթին տրամադրում է 80 միլիոն եվրո։ 

Համաշխարհային բանկի վարկի ժամկետը 28 տարի է՝ 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով, իսկ տարեկան լողացող տոկոսադրույքը կազմում է մոտ 3.93 տոկոս։ Նշվում է, որ վարկային միջոցներն ուղղվելու են տնտեսական վերափոխմանը, ներդրումների ու առևտրի ազատականացմանը, թվայնացմանը, ինչպես նաև՝ «կանաչ» տնտեսությանն անցնելուն և կլիմայական բարեփոխումներին։

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության պետական պարտքը (ներքին և արտաքին) հասել է ավելի քան 14.07 միլիարդ դոլարի։ 

Բացի այդ, շուրջ 500 միլիոն դոլարի պարտք ունի նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

Անի Թամրազյան