Պատգամավորները գազի սակագնի թանկացման հիմքեր չեն տեսնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Միքայել Մելքումյանի համոզմամբ, «Գազպրոմ-Արմենիան» բավականին ռեսուրսներ ունի, որպեսզի Հայաստանում գազի սակագինը չբարձրանա։ Այսօր մամուլում տեղեկություն է տպագրվել, որ «Գազպրոմ-Արմենիան» չի պատրաստվում փոխհատուցել Հայաստանում գազի սակագինը չբարձրացնելու բեռը:

«Այ մարդ, դա կարեւոր չի, էդ իրա ներքին խնդիրն ա՝ ուզում ա սուբսիդավորի, ուզում ա չսուբսիդավորի, սակագինը հաստատում է մեր ՀԾԿՀ-ն, մեկ, «Գազպրոմի» եւ մյուս ընկերությունների բնական մենաշնորհների ներդրումային ծրագիրը հաստատում է ՀԾԿՀ-ն, խնդրեմ, ՀԾԿՀ-ն էլ հաշվետու է ՀՀ ԱԺ-ին»,-ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Ըստ նրա, «Գազպրոմ-Արմենիան» Հայաստանի տարածքում գազի 6,9 տոկոս կորուստներ ունի, իսկ շահույթները 10 տոկոս են, այնպես որ դեռ կարող է չմտածել գսակագինը ավելացնելու մասին․ «Բանակցությունները շարունակվում են եւ միառժամանակ ի՞նչ ա եղել, թող Գազպրոմն էլ իր ծախսերը օպտիմիզացնի, իրա շահութաբերությունն այլ ձեւով լինի, կորուստներն իջացնի եւ ՀԾԿՀ-ն հավուր պատշաճի կազմակերպի էդ»։

Սակայն պատգամավորը տեղեկացնում է, որ սահմանին գազի սակագինը որոշելը քաղաքական պայմանավորվածության հարց է, պարզապես դժվար է ասել, թե «Գազպրոմ-Արմենիայի» այդ հայտարարությունը որ «չի պատրաստվում փոխհատուցել Հայաստանում գազի սակագինը չբարձրացնելու բեռը», որքանով է քաղաքական։

«Քաղաքական առումով ես չեմ բացառում, որ ձեր ասածի մեջ տրամաբանություն կա, բայց չեմ էլ կարծում, որ դա կարա սպառնալիք լինի Հայաստանի անվտանգությանը

Տնտեսագետ, իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը դեռ չի ծանոթացել «Գազպրոմ-Արմենիայի» այդ հայտարարությանը, բայց երկու երկրների առաջնորդների միջեւ կարծես թե այլ համաձայնություն կար։

«Իմ ունեցած տեղեկություններով վերջին էդ համաձայնությունը եղել է, որ, առնվազն, էս տարվա համար ներքին սպառողի սակագնի փոփոխություն տեղի չի ունենա եւ դա տեղի չի ունենալու պետական բյուջեի հաշվին, պետբյուջեից չի սուբսիդավորվելու, եւ էդ տարբերությունը լինելու է «Գազպրոմ-Արմենիայի» մարժայի կրճատման հաշվին»,-զգուշացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։

Ըստ պատգամավորի, եթե «Գազպրոմ-Արմենիան» պնդի իր հայտարարությունը, դա կնշանակի, որ պետք է սպասել սակագնի թանկացման հայտի, որը դեռ պետք է հիմնավորի ռուսական ընկերությունը, որից հետո Հայաստանը կորոշի, թե ինչպես վարվի։

«Եթե հանկարծ իրենք համարժեք չափով թանկացնեն, օրինակ, սահմանին սակագինը թանկացել է 10 տոկոսով, դա եթե մենք վերածենք ներքին սպառողների համար, առավելագույնը պետք է թանկանա 5 տոկոսով, դա էլ իր հերթին ուրիշ թանկացումների կբերի տրանսպորտի, արդյունաբերության մեջ, շատ չի լինի, բայց 1-, 2-ի կարող է հասնել»,-կանխատեսում է պարոն Թունյանը։

Հայաստանն, ըստ պատգամավորի, հակված չէ բարդացնել «Գազպրոմ-Արմենիայի» վիճակը՝ եթե մենք խնդիրներ ստեղծենք, կառաջանան մեր անվտանգության հետ կապված հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան