Ես կառաջարկեի` Նիկոլ Փաշինյանը վարչապետից դառնար նախագահ. Հրանտ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ

– Պարոն Բագրատյան, Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը, ասել է․ «Մենք արմատական քայլեր ենք ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու, մենաշնորհները վերացնելու, բոլոր տնտեսական և քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմաններ ապահովելու և անկախ դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ»: Ձեր կարծիքով սրանք բավարա՞ր հիմքեր են՝ արդեն տնտեսության մեջ հեղափոխություն իրականացնելու համար:

– Երկու դիտողություն անեմ: Առաջինը՝ տնտեսական հեղափոխություն չի լինում: Եթե լինի, առաջինն աշխարհում, մարդկության պատմության մեջ Հայաստանում կլինի: Ինչո՞ւ է Փաշինյանը խոսում հեղափոխությունից. նա պատկերացնում է տնտեսության ոլորտում քաղաքական պրոցես: Ինքը կարծում է, որ լցվեցին փողոցները, քաղաքական իշխանություն փոխվեց, պահանջեցին՝ փոխեցին, լավ արեցին: Տնտեսությունում դա հնարավոր չի: Նրանք չեն պատկերացնում, որ տնտեսությունում լուրջ արմատական, որակական փոփոխությունը երկարաժամկետ, նպատակաուղղված, հաստատուն ջանքեր է պահանջում: Սովորաբար ասում են այսպես. քաղաքական հեղափոխություն, տնտեսական բարեփոխում: Ինչ վերաբերում է հիմքերին, որոնք Դուք նշեցիք, 30 տարի մենք դա ասում ենք: Բոլոր երեք նախագահներն էլ կարող են ասել, որ մենք դա ենք արել միշտ:

– Ձեր կարծիքով ներկա պահին, ինչպես իշխանություններն են ասում, այլևս գոյություն չունի՞ մենաշնորհ կամ համակարգված կոռուպցիա: 

-Մենաշնորհ կա: Գոյություն ունեն գործակիցներ: Մենք էական տեղաշարժեր օլիգոպոլիկ դաշտում չունենք: Օրինակ՝ առաջ 6 հոգի էր բանան բերում, հիմա 7 հոգի է բերում, կամ մեկ այլ մթերքով նույնիսկ թիվն է պակասել, նավթամթերքը բերում է մեկ ընկերություն, գազը գալիս է Ռուսաստանից, և դա մենաշնորհ է:

– Բայց այդ մենաշնորհները, որոնք թվարկեցիք, բացի գազից՝ հիմնական ներկրողից, շուկայում մոտ 80-90 տոկոս ունեցող տնտեսվարողի դիրքերը, վիճակագրության համաձայն, նվազել են:

– Խիրշմանի ինդեքսը հաշվել են հոկտեմբերին, հրապարակել են մարդիկ. 6 ամսում չէր փոխվել: Այդ ինդեքսը ցույց է տալիս երեք թե չորս ամենակարևոր խաղացողները տվյալ ոլորտում, նրանց տեսակարար կշիռն ավելացե՞լ է, թե՞ չէ: Նախ՝ եկեք չխառնենք գերիշխող դիրքն ու մենաշնորհը, դրանք տարբեր բաներ են: Գերիշխող դիրքի առումով մենք էական փոփոխություններ դեռ չունենք: Օրինակ՝ հայտնի օլիգարխներից մեկը, որին շատ էր սիրում ներկա իշխանությունը, առաջ բանանով չէր զբաղվում, հիմա բանանով էլ է զբաղվում:

– Սամվել Ալեքսանյանի՞ն նկատի ունեք:

– Ես անուններ չտվեցի: Այսինքն՝ այո՛, իհարկե, գործող իշխանությունը փորձում է: Նախկին իշխանությունն էլ էր փորձում: Դեռևս նախորդ վարչապետի օրոք բանանի կամ այլ շուկաները հայտարարեցին ազատ, բենզինինը՝ ոչ, գազինը՝ ոչ, երկաթգծի փոխադրումները՝ ոչ…

– Բենզինի շուկա նոր խաղացող է մտնում․․․

– Ի՞նչ գիտեք: Ասում եք՝ մտնում է: Կմտնի՝ կտեսնենք: Ոչ թե նոր խաղացողներ են պետք, օրինակ՝ իմ ժամանակ 25 ընկերություն բենզին էր բերում:

– Ձեր կարծիքով՝ անհրաժե՞շտ է արագ սահմանադրական փոփոխություններ անել։ Իշխանությունները չեն հրաժարվում, բայց դեռ քայլեր էլ չեն անում։

– Ես կարծում եմ, որ որոշ գործառույցներ նախագահին պետք է փոխանցել, և Նիկոլ Փաշինյանին կառաջարկեի վարչապետից դառնար նախագահ: Հատկապես, որ խնդիր ունենք այսօրվա նախագահի լեգիտիմության հետ, որ այդպես էլ թղթերը չտվեցին, որ իմանայինք՝ նա ՀՀ քաղաքացի՞ է, թե ոչ։ Կառաջարկեի զինված ուժերին վերաբերող, դեսպանների նշանակման գործառույթները փոխանցեին նախագահին: Նիկոլ Փաշինյանը շատ խարիզմատիկ էր քաղաքականության մեջ, բայց առայժմ այդ խարիզման գոյություն չունի տնտեսական և սոցիալական ոլորտներում:

– Նիկոլ Փաշինյանը դառնա նախագահ, ո՞վ լինի վարչապետ:

– Իրենց միջից կգտնեին կամ որևէ մեկին հրավիրեին՝ որպես վարձու վարչապետ: Խոսքն իմ մասին չէ: Բայց ես կարծում եմ, որ կառավարման այս ձևն իրեն չի արդարացնում, մի մարդը չի կարող զբաղվել բոլոր գործերով: Երբ հետևում եմ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, տեսնում եմ, որ թե՛ ամենափոքր գործի մեջ է նա խառնվում, թե՛ ամենամեծ գործի մեջ: Նաև ամենամեծ գործը հանկարծ կարող է անուշադրության մատնվել: Հիմա իշխանություններն ունեն այնպիսի մեծամասնություն, որ կարող են Սահմանադրությունը փոխել և կառավարման այս ձևաչափն իդեալական չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան