Էդ ի՞նչ սպառնալիք ենք ստեղծում ՀՀ-ում օրինականության և թափանցիկության համար․ Փաշինյանը՝ սուպերվարչապետական համակարգից ազատվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կարգավիճակի մասին կարող եմ ասել, որ միանշանակ է մեկ բան՝ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է․ ի՞նչ է Ոստիկանության պարագայում նախարարությունը. դրանից բխում է, որ  քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ կառույցի ղեկավար, այսինքն՝ տվյալ ուժային կառույցը քաղաքականացվում է։ Այս մասին այսօր նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօվա կարգավորման արդյունքում իրավապահ համակարգի կայունությունը պահպանվել է․ այնտեղ կադրային փոփոխությունները լինում են բալանսավորված, որպեսզի այդ կայունությունը չխաթարվի, իսկ նախարարի դեպքում կարելի է ցանկացած մեկին նշանակել այդ ուժային կառույցի ղեկավար։ Այն, որ կառավարությանն առընթեր մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, դրա հետ ես համաձայն եմ, և մենք հավատարիմ ենք այս գաղափարին»,- ասաց վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ սխալ է այն տպավորությունը, որ ԱԱԾ տնօրենն ու Ոստիկանության պետը ավելի քիչ են ենթարկվում վարչապետին, քան նախարարները։

«Սուպերվարչապետի թեմայով ես ասել եմ, որ այդ համակարգից բալանսավորման պետք է գնանք, բայց դա չի նշանակում, որ մենք մի օրում կարող ենք դա անել։ Այո՛, կարելի է մեկ օրում դա անել, բայց կարող է պարզվել, որ երկրում անիշխանություն է ստեղծվել։ Էդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր Հայաստանում օրինականության, ժողովրդավարության, թափանցիկության համար, այսօր ՀՀ-ի պետական կառավարման համակարգը թափանցիկ է առավել քան երբևէ»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը որպես այդ թափանցիկության դրսևորում հիշեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ քննարկումն այդ կառույցում տրված պարգևավճարների հարցով։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան