Կառավարությունը հավանություն կտա ԱՊՀ շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին նախագահի հրամանագրի նախագծին
Քաղաքականություն
24.01.2019 | 10:41Կառավարությունը հունվարի 24-ի նիստում հավանություն կտա 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Մինսկ քաղաքում ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին» համաձայնագրին։
Որոշման նախագիծը կառավարություն է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը: Նշենք, որ նախագիծը ներառված է չզեկուցվող հարցերի շարքում։
«Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Մինսկ քաղաքում ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին։ Հրամանագրի նախագիծը ներկայացնել Հանրապետության նախագահի ստորագրմանը»,- ասված է որոշման նախագծում: