Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը նվազում է. ՄԱԿ

Լուրեր

15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՄԱԿ-ի կառույցները Հայաստանը գնահատել են որպես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման գործում մեծ ջանքեր գործադրած և արագ առաջընթաց արձանագրած երկիր։ Քանի որ վերջին տարիներին մեր հանրապետությունում նկատվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի նվազում։ Եթե 2014-2015թթ. նորածինների սեռերի համամասնությունը մեզանում եղել է 100 աղջիկ-114 տղա, ապա 2016-ին այն կազմել է 100-112, իսկ 2017թ. առաջին կիսամյակում` 100-110։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե թվերի նման փոքր տարբերությանը հեշտությամբ կարելի է հասնել։ Սակայն, իրականում սա երկարատև աշխատանքների արդյունք է։

Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին, իսկ 2008-2012թթ. այն, հասնելով վտանգավոր սահմանագծին, դարձել էր ժողովրդագրական հիմնահարց։

Դեռ տարիներ առաջ սեռերի անհամամասնության խնդիրը քննարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։ Իրավիճակի շտկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված ծրագրեր, այդ թվում` օրենսդրական փոփոխություններ։ 2016թ. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը։ Զուգահեռաբար իրականացվել են կրթական և հանրային իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներ։

Միաժամանակ շարունակվում է «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը», որում ընդգրկվել են նաև միջազգային կառույցներ («Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Փրկեցեք երեխաներին», «Վորլդ Վիժն») և տեղական հասարակական ու համայնքային կազմակերպություններ: