«Զիբիլիքս»-ի գործը կարճվել է. ի՞նչ է պարզել ՀՔԾ-ն

Լուրեր

03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
03.02.2026 | 20:13
Կարեն Խաչանովն առաջին անգամ զուգախաղում թիմակից կլինի Զվերևի հետ
03.02.2026 | 20:00
ՀՀ-ն իրեն ՌԴ-ի ազդեցության գոտի չի համարում․ ՌԴ-ին առաջարկում ենք՝ սուվերեն երկրների միջև հարաբերություն, ինչպիսին Իրանի հետ է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո հարուցված և «Զիբիլիքս» անվանումը ստացած սկանդալային գործը կարճվել է:

2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամների ձեռքում էր հայտնվել, նրանց պնդմամբ, Տարոն Մարգարյանի՝ Կոմիտաս 56 հասցեում գտնվող նախընտրական շտաբից հանված, ապա աղբամանը նետված փաստաթղթերով մի պարկ: Մոտ 30 էջից բաղկացած այդ նյութերում առկա էին ընտրողների ցուցակներ, մանրամասն նկարագրված էր՝ որտեղ և ինչպես է հարկավոր ընտրողներին գումարը փոխանցել:

Բացի այդ, կար ևս մեկ ցուցակ, որը ընդդիմադիրների պնդմամբ, վկայում էր, որ ընտրական գործընթացում ներգրավված են եղել նաև ոստիկանները, քանի որ փաստաթղթերից մեկը ուղարկված էր Ոստիկանությանը պատկանող ֆաքսի հեռախոսահամարից։ Խոսքն այս դեպքում ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով կազմված ցուցակի մասին էր, որում նշված էր՝ ընտրություններում ով ինչքան ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար:

Հատուկ քննչական ծառայությունը թեև չի հերքել, որ ցուցակներն անմիջական առնչություն են ունեցել ՊՊԾ աշխատակիցների հետ, այդուհանդերձ պարզել է՝ այդ գրառմամբ ցուցակը վերաբերել է «Հավաք» ազդանշանի ժամանակ ՊՊԾ գնդի կադրային շարժին: ՀՔԾ-ն պարզել է, որ ցուցակը կազմվել է ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանի կողմից և 2017թ-ի մայիսի 10-ին ֆաքսիմելային կապի միջոցով ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ՝ անձնակազմի գծով ացագ տեսուչ Արշակ Գևորգյանին:

Ըստ ՀՔԾ-ի՝ ցուցակում Ստեփան Քիլիմջյանը ձեռագիր նշել է՝ «փոխանցել Արշակ Գևորգյանին» արտահայտությունը: Նախաքննական մարմինն, անդրադառնալով ՊՊԾ աշխակիցների անվան դիմաց փաստաթղթերում նշված թվերին, պարզել է, որ Արշակ Գևորգյանը ցուցակը ստանալուց հետո ցուցակում նշված ծառայողներից ճշտել է, թե յուրաքանչյուր ծառայող «Հավաք» ազդանշանի ժամանակ քանի ծառայակցի պետք է տեղյակ պահի հավաքի մասին, որից հետո յուրաքանչյուրի անվան դիմաց նշվել է այդ թիվը: Գործով հարցաքննված մի քանի ոստիկաններ միաձայն պնդել են՝ իրենց անվան դիմաց նշված թիվը վերաբերել է «Հավաք» ազդանշանին:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ գործի շրջանակում հարցաքննվել է ավելի քան 10 անձ: Ուշագրավ է նաև այն, որ ՀՔԾ-ն հարցում է ուղարկել Կոմիտասի 56 հասցեում տեղակայված ընտրական շտաբի հարևանությամբ գտնվող «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»՝ 2017 թ-ի մայիսի 12-ի արտաքին տեսանկարահանման տեսագրությունները ստանալու նպատակով, սակայն պարզվել է, որ հենց այդ օրվա տեսագրությունները չեն պահպանվել: Ըստ ամենայնի՝ այդ տեսագրություններից հնարավոր կլիներ պարզել, թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել աղբամանում:

Մեզ հայտնի դարձավ ևս մեկ ուշագրավ դրվագ: Պարզվում է՝ Տարոն Մարգարյանի ընտրական շտաբի պետ Հրայր Անտոնյանը, իր ցուցմունքում անդրադառնալով շտաբում առկա համակարգիչներին, տեղեկացրել է, որ դրանք պատկանել են ակտիվիստներին և ընտրություններից հետո ամեն մեկն իր համակարգիչը տարել է: Անտոնյանը նաև հայտնել է, որ իրեն պատկանող համակարգչից, որից օգտվել են շտաբի բոլոր աշխատողները, տեղեկատվությունն առանց ստուգելու ջնջել է:

«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, իր հաղորդման մեջ հայտնել էր, որ լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեսագրությունում ֆիքսվել է շտաբի համակարգչի էկրանը, որի վրա պատկերված է եղել նմանատիպ մեկ այլ ցուցակ:

Այս գործի շրջանակում քննվում էր նաև «Հայկական ժամանակ»-ի լրագրողներ Տիրայր Մուրադյանի և Տաթև Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու միջադեպը:

Հիշեցնենք՝ ընտրությունների նախօրեին Տիրայր Մուրադյանն ու Տաթև Խաչատրյանն ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ստացած ահազանգը ստուգելու նպատակով այցելել էին Տարոն Մարգարյանի՝ Կոմիտաս 56 հասցեում գտնվող նախընտրական շտաբ, որտեղ, ըստ լրագրողների, նրանց մի քանի անձինք քաշքշել էին, հրել, ապա հայտարարել, որ դա մասնավոր տարածք է՝ այդպիսով խոչընդոտելով լրագրողներին իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը:

Քրեական գործի այդ դրվագը ևս կարճվել է: Մեզ հայտի դարձավ, որ կարճման հիմքում ՀՔԾ-ն նշել է, որ երբ լրագրողները տեղեկացել են՝ շտաբում չի իրականացվում հրապարակային քարոզչություն կամ այլ միջոցառում, վերջիններս լիազորություն չեն ունեցել շտաբի ներսում առանց թույլտվության իրականացնել նկարահանում, ուստի նրանց նկատմամբ որևէ անձի գործողություն չի կարող որակվել որպես ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացման խորչընդոտում:

Հավելենք,որ ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամները խոստանում էին մեղավորների պատժման հարցում լինել հետևողական:

Շողիկ Գալստյան