Կարեն Կարապետյանի հեռանալուց հետո Գյումրիի Ռուսթավելի փողոցը մնացել է առանց տոնական շքեղության

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Դեկտեմբերի 20-ին վառվեցին Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը։ Տոնական դեկորներով ու լույսերով զարդարված են նաև քաղաքի տարբեր փողոցները։ Սակայն հայտնի Ռուսթավելի փողոցը, որն անցյալ տարի այս օրերին ամբողջովին տոնական լույսերի ու փայլի մեջ էր, այս տարի դեռ անշուք է։

Այստեղ նախորդ տարի գյումրեցիների համար իսկական տոն էր կազմակերպել «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ։ Բացվել էր ամանորյա տոնավաճառ։ Տոնական 6 տաղավարներում ներկայացված էին հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, հրուշակեղեն, քաղցրավենիքի տեսականի։ Կազմակերպվել էր նաև տոնական համերգ։ Նախատեսվում էր տոնավաճառը դարձնել ամենամյա ու ավանդական։ Սակայն մեզ հայտնի դարձավ, որ այս տարի տոնավաճառը չի կազմակերպվի:

«Կումայրի վերածնունդ» հիմնադրամում կան որոշակի խնդիրներ և ամանորյա տոնավաճառը չի լինի։ Եվ ընդհանրապես դեռ հայտնի չէ՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը ինչպիսի ընթացք կունենա։

Նշենք, որ այս ծրագիրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ էր իրականացվում։ Գյումրիի պատմական կենտրոնը նախատեսվում էր վերածել զբոսաշրջային գոտու՝ ստեղծվելու էին արվեստի, արհեստի, ժամանցի կենտրոններ, զբոսաշրջիների համար հրապուրիչ պայմաններ, կյանքի էին կոչվելու տարբեր բիզնես ծրագրեր։ Չնայած Ռուսթավելի փողոցում ամանորյա տոնավաճառ չի կազմակերպվի, բայց գոնե տոնական լույսերը կտեղադրվեն՝ ուրախացնելով գյումրեցիներին։

Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։ Նա նշեց, որ լույսերի, զարդարանքների տեղադրման աշխատաքները շարունակվում են։ Տեղադրվելու են նախորդ տարվա տոնական զարդարանքները։