Մենք էլ ենք ցանկանում մեր արբանյակն ունենալ տիեզերքում. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

2019 թվականի պետբյուջեից Բյուրականի աստղադիտարանին տրամադրվել է  212 մլն դրամ, որի 65 տոկոսը գնում է աշխատավարձերին,  իսկ նախորդ տարիներին, օրինակ,  2017 թվականին այն կազմել է 227 մլն դրամ։ Այս  մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Անդրադառնալով  աստղադիտարանի գործունեությանը՝ Արեգ Միքայելյանը հպարտացավ, որ աստղադիտարանի ակտիվ գործունեության արդյունքում է, որ Բյուրական գյուղն այսօր աշխարհի ամենահայտնի բնակավայրերից մեկն է, նույնիսկ շատերը չգիտեն, որ այն փոքրիկ գյուղ է։

«Բյուրականը գտնվում է աշխարհի տասը խոշորագույն քաղաքների ցանկում, որտեղ տեղի են ունեցել միջազգային կարևորագույն գիտաժողովներ։ Զբոսաշրջիկների քանակը ևս ավելացել է այնտեղ»,- ասաց Միքայելյանը։

Անդրադառնալով աստղագիտության զարգացմանը՝ Արեգ Միքայելյանը նշեց, որ ցանկացած գիտություն ներկայումս զարգացման մեծ հեռանկարներ է տեսնում տիեզերքից ստացած տվյալների հիման վրա,  այս միտումներին իրենք ևս պետք է հետևեն։

«Բնականաբար, մենք էլ ենք ցանկանում մեր արբանյակն ունենալ տիեզերքում՝ հետազոտություններ անցկացնելու համար։ Այդ հետազոտությունները կիրառվում են բազմաթիվ ոլորտներում,  դրա մեջ ամենամեծ բաժինը կազմում են ռազմական հետազոտությունները, ինչը հասկանալի է, թե ինչ կարևորություն ունի մեր երկրի համար»,- ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում։