Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6 տոկոս. Կենտրոնական բանկ

Լուրեր

23.04.2026 | 11:17
Սամարայի վրա ուկրաինական հարձակման հետևանքով զոհ և վիրավորներ կան
23.04.2026 | 11:11
ՀԲՖ․ Մրցավարները ցանկանում էին իրենց «սև գործն» անել նաև Ռուդոլֆ Գարբոյանի մենամարտի ժամանակ
23.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.04.2026 | 10:49
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածուից պետությանը վերադարձվեց 8 հողամաս Գյուլագարակում․ ՔԿ
23.04.2026 | 10:39
Երկաթուղու մոտ չոր խոտ չայրել, կենդանիներ չարածեցնել և գծանցումները հատել միայն թույլատրելի վայրերով․ ՀԿԵ
23.04.2026 | 10:37
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարն ազատվել է պաշտոնից
23.04.2026 | 10:24
Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ. Սերժ Սարգսյանը՝ իր հրաժարականի 8-ամյակի առթիվ
23.04.2026 | 10:20
«Մանչեսթեր Սիթին»՝ նոր առաջատար․ հայտնի է ևս մեկ ակումբ, որը կլքի Պրեմիեր լիգան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 10:10
Ոսկեպարում «Opel»-ը ընկել է ձորը՝ մոտ 50 մետր․ վարորդը հոսպիտալացվել է
23.04.2026 | 09:59
Այսօր լրանում է վերջնաժամկետը. քաղաքական ուժերը փաստաթղթերը հանձնում են ԿԸՀ. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 23-ի դրությամբ
23.04.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
Բոլորը

2018 թ. դեկտեմբերի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%. տեղեկացնում են Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից:

2018 թ. նոյեմբերին գրանցվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.0%-ի փոխարեն, որն հիմնականում պայմանավորվել է սեզոնային ապրանքների գների համեմատաբար ցածր աճով: Այս պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 1.8%, ինչը նաև ուղեկցվել է բնականոն գնաճի որոշակի դանդաղմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից փոքր-ինչ ցածր մակարդակում։

Համաշխարհային տնտեսության աճի փաստացի զարգացումներն ընթացել են կանխատեսումներին համահունչ, որի ներքո առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակել են խստացնել դրամավարկային պայմանները: Դա ուղեկցվել է հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրի թուլացմամբ, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ  երկրորդ կիսամյակում համախառն պահանջարկը շարունակում է մնալ հարաբերականորեն թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության պահպանվող զսպող դիրքով և մասնավոր ծախսումների որոշակի թուլացմամբ։ Մյուս կողմից, ցածր գնաճային միջավայրը, մասնավոր սպառման աճի ցածր տեմպերի պարագայում, նպաստել է երկրում իրական եկամուտների գնողունակության պահպանմանը և գնաճային սպասումների խարսխմանը։

Վերոնշյալ իրավիճակում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը, որը գնահատվում է ավելի խթանող՝ հաշվի առնելով գործընկեր երկրներում տոկոսադրույքների բարձրացումը: Խորհուրդը նաև գնահատում է, որ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը դեռևս կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը դեռևս ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Գնաճի և տնտեսական զարգացումների կանխատեսվող սցենարից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը: