Երևանում մի շարք տեղական տուրքերի դրույքաչափեր բարձրացվեցին․ որո՞նք են թանկացել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ավագանու այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով Երևան համայնքի տեղական տուրքերի դրույքաչափերն ավելացվեցին։ 2019 թվականին ոչ հիմնական շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը մինչև 20 քմ-ի դեպքում բարձրացվել է 6000 ՀՀ դրամով, իսկ 20 և ավել քմ-ի դեպքում՝ 10 000 ՀՀ դրամով: Թանկացան հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքերը՝ 250 000 ՀՀ դրամով, 350 000 դրամից դառնալով 600 000 հազար դրամ։

Փոփոխության են ենթարկվել առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, խաղատների, բաղնիք-սաունաների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տարեկան տուրքի չափերը: Առևտրային օբյեկտների համար նախկինում 87 500 դրամի փոխարեն, տուրքը սահմանվել է 120 հազար դրամ, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 175 հազարի փոխարեն սահմանվել է 250 հազար դրամ, բազնիքների համար նախկին 875 հազար դրամի փոխարեն՝ 1,4 մլն դրամ, խաղատների համար 1 մլն 750 հազար դրամի փոխարեն՝ 3 մլն դրամ, շահումով խաղերի համար 875 հազար դրամի փոխարեն՝ 1,5 մլն դրամ, վիճակախաղերի համար 262 հազարի փոխարեն՝ 450 հազար դրամ:

Երևանի խորհրդանիշը, զինանշանը ֆիրմային անվանումներում օգտագործելու համար սահմանվել է 300 հազար դրամ դրույքաչափը, նախկին 200 հազարի փոխարեն։

Ի դեպ, Հայկ Մարությանը նիստին հայտարարեց, որ տարեկան մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող կազմակերպությունների համար կգործեն տուրքերի հին դրույքաչափերը: