Նոր փոփոխություններ՝ ՔՊ-ում. առաջիկայում համաժողով է լինելու, շատերը երազում են լինել նոր վարչության կազմում

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

Առաջիկայում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում փոփոխություններ են լինելու:

Տոներից հետո նախատեսվում է անցկացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համաժողովը, որտեղ էլ կքննարկվի վարչության կազմի փոփոխության հարցը:

Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Հերթական համաժողովի օրն է մոտենում, որտեղ կորոշվի վարչության կազմի փոփոխությունը: Համաժողովը նախատեսված է հունվարի մեջ: Մեր կանոնադրության համաձայն՝ երկու տարին մեկ համաժողով է անցկացվում: Նախորդը եղել էր նախանցյալ տարվա հունվարին, եւ 2019-ի հունվարին նախատեսվում է հերթական համաժողովը»,-ասաց նա:

Factor.am-ին ՔՊ-ի աղբյուրները տեղեկություններ են փոխանցում այն մասին, որ շատերն են ցանկանում հայտնվել իշխող կուսակցության վարչության կազմում, որտեղ կայացվում են երկրի կառավարման հետ առնչվող կարեւորագույն որոշումները:

ՔՊ վարչության անդամից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր է, որ վարչության կազմն ընդլայնվի, քանի որ հավակնորդները շատ են:

«Վարչության 13 անդամների թիվը սահմանված է կանոնադրությամբ: Եթե կանոնադրային փոփոխություն լինի, նաեւ հնարավոր է, որ դա փոխվի: Չեմ կարող ասել, թե ովքեր կառաջադրվեն, դրա մասին խոսելը դեռ շուտ է: Ըստ կարգի՝ յուրաքանչյուրը կարող է առաջադրվել որպես վարչության անդամի թեկնածու կամ առաջադրել որեւէ մեկին»,- եզրափակեց ՔՊ վարչության անդամը:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Գյումրու եւ Վանաձորի ՏԻՄ  ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ վարչության կազմը հրաժարական ներկայացրեց: Սա, թերեւս, հայաստանյան քաղաքական պատմության մեջ աննախադեպ էր, երբ կուսակցության գործադիր մարմինը քաղաքական ձախողման պատճառով հրաժարական է տալիս:

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ՔՊ-ն ընտրեց վարչության նոր կազմ, որը բաղկացած է 13 հոգուց: Կազմի մեջ են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Վահագն Հովակիմյանը, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

 

Հայկ Վարդանյան