Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել

Լուրեր

04.11.2026 | 14:04
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների տասնամյակների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, որոնցից մեկը Ադրբեջանի քաղաքացի է։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանն ամբողջ գիշերվա ընթացքում և մինչև առավոտ հարվածներ է հասցրել երկրի շրջաններին։ Խարկովում հարված է հասցվել բազմահարկ բնակելի շենքի, որի երկրորդ և չորրորդ հարկերը մասնակիորեն ավերվել են։ Կիևում նույնպես վնասներ են պատճառվել անօդաչու սարքերի հարձակումների հետևանքով՝ բնակելի շենքերին, կապի ենթակառուցվածքին և բենզալցակայաններին։

Օդեսայի մարզում հարված է հասցվել Պալաուի դրոշով նավարկող նավի։ Ժիտոմիրի մարզում վնասվել է սովորական պաղպաղակի գործարան։ Բնակելի շենքեր են թիրախավորվել Սումիի, Ռիվնեի, Խարկովի և Օդեսայի մարզերում։ Կրիտիկական ենթակառուցվածք է թիրախավորվել Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի, Խմելնիցկիի և Զապորոժիեի մարզերում։

«Այս պահի դրությամբ՝ հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին։ Միայն Խարկովին հասցված հարվածի հետևանքով վիրավորվել է 28 մարդ, այդ թվում՝ ինը երեխա։ Ցավոք, կան նաև զոհեր։ Կիևի մարզում երկու մարդ է զոհվել, որոնցից մեկը՝ Ադրբեջանի քաղաքացի։ Ցավակցությունս եմ հայտնում նրանց ընտանիքներին և հարազատներին»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր չեն լռում Ուկրաինայում տեղի ունեցողի վերաբերյալ, և բոլոր նրանց, ովքեր կոնկրետ աջակցության փաթեթներ են պատրաստում։ Ըստ նրա՝ անհրաժեշտ են հստակ որոշումներ։ Հակաօդային պաշտպանություն, էներգետիկ ոլորտին աջակցություն և բյուջետային բացերը ծածկելուն ուղղված օգնություն․ հենց սրանք են այսօր իրականում ամրապնդում Ուկրաինան և օգնում մեր ժողովրդին դիմանալ, հավելել է Զելենսկին։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Կիևի մերձակայքում գտնվող «Ստոլիչնի» կենտրոնական գյուղատնտեսական շուկան ենթարկվել է Ռուսաստանի բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման, որի հետևանքով զոհվել է Ադրբեջանի քաղաքացի՝ Քյուրդամիրի շրջանի բնակիչ Աբբաս Աբբասովը (ծնված 1978 թվականին)։ Նա շուկայում զբաղվել է առևտրով։ Հարձակման հետևանքով վիրավորվել են նաև Ադրբեջանի մի քանի քաղաքացիներ։ Նրանց ինքնությունը պարզվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի