«Էս պահին համ Մշակույթի նախարարությունը մի բան չէ, համ էլ այն ԿԳ-ին միավորելը»․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է շհրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Բոլորը

Հարցազրույց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ

-Վերջին երկու օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների օպտիմալացումը։ Մեզ մշակույթ պետք չէ՞:

-Էդ հարցի պատասխանը պետք է ուրիշ տեղից գա։ Նախ մենք պետք է հասկանանք, թե մշակույթի ոլորտում ինչե՞ր ենք ուզում անել, ի՞նչ հարցեր ենք ուզում լուծել և ըստ այդ դրված նպատակների պետք է հասկանալ, թե մեզ ինչ տիպի ինստիտուտներ են պետք։ Հիմա դժվար է ասել՝ ունե՞նք էդ նախարարության կարիքը, թե՝ ոչ։ Նախորդ խնդիրների մակարդակում, իհարկե, չունեինք Մշակույթի նախարարության անհրաժեշտություն, որովհետև էն ժամանակ շատ դեպքերում մտացածին ինչ-որ միջոցառումներ էին անում՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ», և ինչ-որ գումարներ էին ծախսում, բայց կարելի էր էդ միջոցառումները պետականորեն չանել։ Այսօր հնարավոր է խնդիրներն էնպես են դրված, որ, իրոք, մեզ պետք են մշակույթի գործառույթները միավորված նախարարության մեջ։ Բայց էս պահին համ նա մի բան չի, համ էլ նա մի բան չի։ Բովանդակային լուրջ հարցադրումները չարվեցին, էդ պատճառով մարդիկ ինչ ասես՝ կարող են խոսել։

-Հնարավո՞ր է, որ այսօր Հայաստանում առկա է մարդկանց մի մեծ հատված, որոնք հեղափոխության պատրաստ չէին որպես շոկային բարեփոխումների հարթակ։

-Մենք խնդիր ունենք քաղաքականությունների մշակման և իրագործման, ինչը, կարծեք թե, ուշանում է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ ցանկացած ոլորտում նախարարը և իր թիմը գնահատեն մինչև հիմա իրականացված քաղաքականությունները։

-Այսինքն, քաղաքական գնահատակա՞ն տան։

-Չէ, քաղաքական չէ, քաղաքականությունը «Policy» իրականացված ոլորտային քաղաքականությունները գնահատեն, նրանց հիմքում ընկած նպատակները գնահատեն, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի հասարակություն ենք ուզում ստեղծել և ինչ տեսլական ունենք։ Երբ որ էդ տեսլականը կձևակերպվի և կդրվի հանրության առաջ, հանրությունը մտածելու բան կունենա։

 

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: