Քանի դեռ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը ինստիտուցիոնալ համակարգի չի վերածվել, մեծ ներդրումներ ակնկալելը միամտություն կլինի․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
Բոլորը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը ազնիվ չի համարում հեղափոխությունից հետո կտրուկ տնտեսական բարձր ցուցանիշներ ակնկալելը։

«Ճիշտ և ազնիվ չէ այս ժամանակահատվածում ակնկալել կտրուկ և մեծածավալ փոփոխություններ: Այլ հարց է, թե այս ժամանակաընթացքում արդյոք ստեղծվե՞լ են այնպիսի հիմքեր և ուղղություններ, որոնք կբերեն երկրի տնտեսության կտրուկ վերափոխման: Այստեղ կան հարցեր»,- այս մասին այսօր հրավիրված «Տնտեսություն. ընթացիկ վիճակը և տնտեսական հեղափոխության հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ ասաց նա՝ նշելով, որ մենք կարիք ունենք տնտեսության մեջ հստակ քաղաքականություն իրականացնելու։

Նախկին նախարարի խոսքով՝ այս պահին այնքան էլ ճիշտ չէ առաջնորդվել տնտեսական ցուցանիշներով, քանի որ դրանք այժմ ֆորմալ բնույթ են կրում, և մենք ունենք ավելի խորքային խնդիրներ, որոնք կապված են տնտեսության կառուցվածքային վերանայումների հետ։

Արծվիկ Մինասյանը խոսեց նաև ներդրումային քաղաքականության մասին և շեշտեց՝ քանի դեռ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը ինստիտուցիոնալ համակարգի չի վերածվել,  մեծ ներդրումներ ակնկալելը միամտություն է։

Մանրամասները՝ տեսանյութում։