Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: