Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
Հասարակություն
13.10.2026 | 20:29
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հոկտեմբերի 9-ին հայտնաբերել և ձերբակալել են խոշոր չափերով ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդու։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ժամը 12։10-ին տղամարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում, ապա տեղափոխվել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով ավազակության համար։
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, այնուհետև կալանավորվել։
Նախաքննությունը շարունակվում է։

