Մշակույթը չի կարելի բաժանել և տալ ինչ-որ գերատեսչության․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Մշակույթը դուրս է եկել հասարակության կրթական համակարգից և դարձել է զուտ զվարճանք կամ միջոցառում. այսօր «Մշակութային ոլորտի խնդիրներն ու ակնկալվող բարեփոխումները. 2018թ. ամփոփում թեմայով» քննարկման ժամանակ ասաց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

«Ըստ իս՝ կառուցվածքային փոփոխությունների մասին կարելի է մտածել միայն այն ժամանակ, երբ կոնկրետ որոշվի, թե մշակութային ոլորտն ինչու է պետք, և ինչ է այն իրենից ներկայացնում։ Երբ որոշեն, որ պետք է, կսկսեն մտածել տվյալ ոլորտի կառուցվածքի, մեխանիզմի մասին։ Յուրաքանչյուր բնագավառ` լինի մշակույթի, գիտության, թե տնտեսության, ունի երկու կարևոր խնդիր՝ պահպանել և զարգացնել։ Կան որոշ երկրներ, որտեղ Մշակույթի նախարարությունը միավորված է այլ ոլորտների հետ: Ֆրանսիայում կա Կոմունիկացիաների և Մշակույթի նախարարություն, ինչը ենթադրում է, որ այդ երկու ոլորտները՝ մեկը եկամտաբեր, մյուսը` բյուջե պահանջող, կարողանում են միմյանց լրացնել։ Եթե չեմ սխալվում, մեր երկրում ցանկանում են միավորել սպորտի, մշակույթի և կրթության ոլորտները. երեք ոլորտներն էլ բյուջեից գումար են պահանջում՝ շահութաբեր չեն։ Կարելի է Մշակույթի նախարարություն չունենալ, բայց ունենալ օրենքներ, որոնք թույլ կտան ինքնուրույն զարգանալ»,- ասաց նա՝ անդրադառնալով Մշակույթի նախարարությունը փակելու և նախարարությունները կրճատելու մասին լուրերին։

Ռուբեն Բաբայանը նշեց, որ Եվրոպայում գործում է «մեկնած ձեռքի» սկզբունքը. պետությունը մեկնած ձեռքն է մշակույթին, որից պահանջում է մեկ բան՝ զարգացնել և պահպանել։

«Մշակույթը չի կարելի բաժանել և տալ ինչ-որ գերատեսչության: Մշակույթի պահպանումն ու զարգացումը ոչ միայն պետության, այլև ամբողջ հասարակության գործառույթն է, ինչը շատ կարևոր է։ Երբեք չպետք է ակնկալել, որ մշակույթը կարող է փող բերել»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։