Ինչո՞ւ 0038 հրամանով ստեղծված վարչակազմի անդամը՝ Արշակ Կարապետյանը, նշանակվեց վարչապետի խորհրդական․ պարզաբանում է Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի, ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանը անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

0038 հրամանի հետ կապված տեղի է ունենում քննություն, և քննությունն անդրադառնում է բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում առերևույթ ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ, և կապ չունի, թե այդ մարդն ով է: Դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչո՞ւ 0038 հրամանով ստեղծված վարչակազմի անդամը՝ Արշակ Կարապետյանը, նշանակվեց վարչապետի խորհրդական, Նիկոլ Փաշինյանն ասաց. «0038 հրամանի կոնտեքստում Հայաստանի զինված ուժերի մի շատ մեծ հատված ներգրավված է եղել այդ պրոցեսներին: Հիմա առաջարկում եք ԶՈՒ-ի այդ հատվածը կտրել-անջատե՞լ Հայաստանի զինված ուժերից: Այդպիսի բան չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին առնչվող հայտարարություններին, Փաշինյանի խոսքով՝ եթե ինչ-որ մեկի հասցեին բանավոր հայտարարություն է հնչում, «դա չի նշանակում, որ այդ մարդու հասցեին կայացվել է դատավճիռ»: «Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,- ասաց Փաշինյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: