Ովքե՞ր են ամենաշատ գործուղումների մեկնած պաշտոնյաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

2017թ․ մայիսի 7-ից մինչև 2018թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում ամենաշատը գործուղումների մեկնել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ 68 օր, իսկ 2018թ․ մայիս-հոկտեմբերին՝ հետհեղափոխական կես տարում, նոր իշխանություններից ամենաշատն աշխատանքային այցով արտերկիր մեկնել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ 24 օր։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնն ուսումնասիրել ու պարզել է, թե 2017-2018 թթ․ ո՞ր պաշտոնյաներն են ամենաշատը մեկնել գործուղումների կամ որո՞նք են առավել հաճախակի պետական գործուղումներ իրականացրած մարմինները։ Այսպիսով, նախկին իշխանության ներկայացուցիչներից, Վաչե Գաբրիելյանից հետո, ամենաշատը գործուղումների մեկնել է էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ 44 օր։ Հիշեցնենք, որ նա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է։

Գործուղումների թվով երրորդը տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանն է՝ 39 օր, նրան հաջորդում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ 37 օր։ Ամենաշատը գործուղումների մեկնած նախկին պաշտոնյաների հնգյակը եզրափակում է զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը՝ 36 օր։

Նախկիններից ամենաշատ գործուղումների մեկնողների հաջորդ հորիզոնականներում են նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու այլք։

Կենտրոնի ներկայացրած ուսումնասիրության համաձայն՝ 2017թ․ մայիսի 7-ից մինչև 2018թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում նախկին պաշտոնյաներն ունեցել են 363 գործուղում՝ ընդհանուր 1354 օր տևողությամբ, իսկ մեկ գործուղման միջին տևողությունը եղել է 4 օր։

Գործող իշխանություններից հետհեղափոխական կես տարում ամենաշատը գործուղման մեկնած պաշտոնյաների շարքում երկրորդն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է՝ 22 օր, երրորդ տեղում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը՝ 22 օր, հաջորդը վիճակագրության պետական խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանն է՝ 17 օր, իսկ հնգյակը եզրափակում է ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Արսեն Սարոյանը, որին էլ հաջորդում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ 15 օր։ Հետհեղափոխական իշխանության՝ ամենաշատ գործուղումների մեկնած պաշտոնյաների առաջին տասնյակում են նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ու այլք։ Գործող իշխանությունները մայիս-հոկտեմբերին ունեցել են 130 գործուղում՝ ընդհանուր 521 օր տևողությամբ։ Այս դեպքում նույնպես մեկ գործուղման միջին տևողությունը եղել է 4 օր։

Ի դեպ՝ մինչև հեղափոխությունն ամենաշատ գործուղումներն ունեցել են տնտեսական զարգացման և ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարությունները։ Հեղափոխությունից հետո հերթականությունն ու գերատեսչությունների անունները որոշակի փոփոխության են ենթարկվել՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, արտակարգ իրավիճակների, արդարադատության նախարարությունները, չորրորդ տեղում վարչապետի աշխատակազմն է, իսկ ամենաշատ գործուղումներ ունեցած գերատեսչությունների հնգյակը եզրափակում է Վիճակագրության պետական խորհուրդը։

Իսկ ընդհանուր առմամբ 2017-2018 թթ․ գործուղումների և շրջագայությունների ծախսերը ֆինանսավորելու համար պետական բյուջեից դուրս է գրվել 7.6 մլրդ դրամ, որից 4.1 մլրդ դրամը ծախսվել է անցած տարի, 3.5 մլրդ դրամը՝ 2018 թվականի 9 ամիսներին:

Ընդ որում՝ 2018թ․ մայիս-հոկտեմբերին ամենաշատը գործուղվել են հետևյալ ուղղություններով՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ղազախստան, Բելգիա, Թաիլանդ և Բելառուս։ Իսկ քննարկվող հիմնախնդիրների մեջ գերակայող են եղել հետևյալ հարցերը. Իրանի հետ քննարկվել է Հայաստան առաքվող գազի քանակի ավելացման հարցը, բանակցություններ են վարվել Ռուսաստանի հետ, ինչի արդյունքում որոշվել է ներկրվող միջուկային վառելիքի գինը նվազեցնել 760 հազար դոլարով, քննարկվել է նաև Հայաստանում արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու և էներգետիկ ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը:

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնն ուսումնասիրել է նաև գործուղումների համար գնված ավիատոմսերի գները և պարզել, որ թռիչքների համար հատկացված գումարները նվազել են։ «Գնային տարբերությունն ակնհայտ երևում է. եթե նախկինում հիմնականում բիզնես դասի ավիատոմսեր են գնվել՝ որոշ դեպքերում նաև կասկածելի թվերով, ապա հեղափոխությունից հետո հիմնականում էկոնոմ դասի ավիատոմսեր են գնվել, ընդամենը մեկ-երկու կասկածելի գործարքներ կարելի է նշել։ Որպեսզի համեմատությունն ավելի ցայտուն լինի, ասենք, որ բիզնես դասի ավիատոմսերի քանակն ընդհանուր ավիատոմսերի մեջ մինչ հեղափոխությունը եղել է 1.4 տոկոս, իսկ հեղափոխությունից հետո՝ 0.2 տոկոս»,- ասաց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը։

Կենտրոնը նաև պարզել է, որ որոշ դեպքերում նախկին պաշտոնյաների գործուղումների համար գնված էկոնոմ դասի ավիատոմսերը կրկնակի-եռակի թանկ են եղել՝ վճարվել է բիզնես դասի ավիատոմսի արժեքին հարիր գումար։ «Անգամ էկոնոմ դասի ավիատոմսերի գնման ժամանակ որոշակի կասկածելի դեպքեր են բացահայտվել մեր կողմից։ Օրինակ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից գործուղվել են Երևան-Թեհրան էկոնոմ կարգով և վճարել են մոտ 960 հազար դրամ այն դեպքում, երբ ընդամենը 250 հազար դրամի կարգի է եղել։ Պաշտպանության նախարարության կողմից ևս էկոնոմ դասով գործուղումներ եղել են, որոնք արժողությամբ ավելի շատ են եղել, քան այդ ժամանակ գներն էին»,- հավելում է Բուռնազյանը։

Հետհեղափոխական կես տարում ընդամենը 4 բիզնես դասի թռիչք է եղել։ Մինչդեռ 2017թ․ մայիսից 2018 թ․ մայիսը նախկին պաշտոնյաները կատարել են 66 բիզնես դասի թռիչք։ «Ամիսների կտրվածքով ուսումնասիրություն կատարել ենք և ամենաշատը պաշտպանության նախարարությունն է, երկրորդ տեղում արտաքին գործերի նախարարությունն է եղել»,- եզրափակում է կենտրոնի տնօրենը։

Հետհեղափոխական շրջանում, այնուամենայնիվ, որոշ կասկածելի գնումներ եղել են։ Օրինակ՝ հունիս և հուլիս ամիսներին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից գնվել է Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ բիզնես դասի 2 ավիատոմս, յուրաքանչյուրը՝ 919 հազար դրամ արժողությամբ, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում այդ ուղղությունն արժեցել է 500 հազար դրամ։ Կամ ոստիկանության կողմից ձեռք է բերվել Լիոն-Մոսկվա-Երևան ուղղությամբ էկոնոմ դասի 3 ավիատոմս, յուրաքանչյուրը՝ 575 հազար դրամով, մինչդեռ, կենտրոնի ուսումնասիրության համաձայն, նույն ժամանակահատվածում այդ ուղղության տոմսը կրկնակի էժան է եղել:

Հավելենք, որ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» ներկայացմամբ՝ 2017թ․ մայիսից 2018թ․ մայիսը գնվել է 1.2 մլրդ դրամի ավիատոմս, որից գերակշիռ մասը՝ 335.8 մլն դրամը, բաժին է հասնում պաշտպանության նախարարությունը։ Երկրորդ տեղում արտաքին գործերի նախարարությունն է՝ 80 մլն դրամ, երրորդ տեղում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է, որը գնել է 48 մլն դրամի ավիատոմս:

 

Արմինե Ավետյան