Քննարկվել է Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, «Մարդը կարիքի մեջ» (“People in need”) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցին. տեղեկացնում է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության առաքելությունը և առաջիկա նախաձեռնությունները, մասնավորապես, Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը:

Գեղամ Գևորգյանը նշել է, որ նման ծրագիրը խիստ կարևոր է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, քանի որ նպաստում են գյուղական բնակավայրերում նոր աշխատատեղերի բացմանը և եկամուտների ավելացմանը:

Հյուրերի տեղեկացմամբ` բրդի վերամշակման երկամյա ծրագիրը նպատակ ունի նպաստել բրդի ողջ արժեշղթայի զարգացմանը՝ ոչխարաբուծությունից մինչև տարատեսակ ապրանքների արտադրություն: Այն  մշակվել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համատեղ ջանքերով, իրականացվելու է 2019 թվականին «ԵՄ-ն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում:

Ծրագրով նախատեսվում է նաև տեղի բալբաս տեսակի ոչխարների տրամախաչում կորիդել տեսակի բրդամսատու տեսակի հետ։ Նախաձեռնողներն ակնկալում են, որ բարեհաջող ընթացքի դեպքում այն կկիրառվի նաև այլ մարզերում։

Պատրաստակամություն հայտնելով աջակցել վերոնշյալ ծրագրերի կյանքի կոչմանը` Գեղամ Գևորգյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նաև այլ նախաձեռնությունների, մասնավորապես` գյուղատնտեսական քոլեջների ստեղծման և փորձացուցադրական այգիների հիմնման հնարավորությունը: