ՀՀ ֆինանսական համակարգը կայուն ու կայացած է. ԿԲ խոսնակը՝ դրամի արժեզրկման մասին

Լուրեր

10.04.2026 | 16:59
Ուկրաինական ուժերը Պարսից ծոցի երկրներում իրանական ԱԹՍ-ներ են խոցել․ Զելենսկի
10.04.2026 | 16:50
Այնթապում գողացված դրամապանակի քարտից 114 հազար դրամ է կանխիկացվել, կասկածյալը ձերբակալվել է
10.04.2026 | 16:42
Ուսման Նուրմագոմեդովն արձագանքել է Արման Ծառուկյանի հայտարարությանը
10.04.2026 | 16:33
«Մենք հրադադար չենք ուզում». Կրեմլի խոսնակ
10.04.2026 | 16:25
Ինչ քայլ է անելու ՀԱԿ-ը՝ իշխանության գալու առաջին օրը. Զուրաբյանը մանրամասնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 16:16
Ես և դաշինքի ղեկավարն ենք որոշել, որ ցուցակում չլինեմ. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 16:03
Խաղաղության կուսակցությունը մենք ենք, այդպիսին ենք եղել ի սկզբանե. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:55
Ղազախստանը հետախուզվող անձին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին
10.04.2026 | 15:46
Երևանում մեկնարկում է սամբոյի Աշխարհի գավաթը
10.04.2026 | 15:35
«Կարծում եմ՝ մինչև սեպտեմբեր մեզ համար շատ դժվար կլինի». Զելենսկի
10.04.2026 | 15:27
Թայսոն Ֆյուրիի ու Արսլանբեկ Մախմուդովի հայացքների մենամարտն ուրախ է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:19
Բաքվում դեռ կան գերիների, օր առաջ էս մարդիկ պետք է ազատ արձակվեն․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:11
ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 15:10
Հայ փորձագետները Ադրբեջան են մեկնել // Միրզոյանը՝ գերիների խնդրի մասին. ԼՈՒՐԵՐ
10.04.2026 | 15:02
Պակիստանը պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները․ Իսլամաբադում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են
Բոլորը

ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը ֆեյսբուքի իր էջում  անդրադարձել է այսօր մամուլում հրապարակված այն լուրին, թե  դրամը կարող է 20 տոկոսի չափով արժեզրկվել:

Գրառումը՝ ստորև.

«Այսօր առավոտյան օրաթերթերից մեկում լույս տեսած «լուրը» իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները բացասական սպասումներ առաջացնելու և արհեստական վարքագիծ ձևավորելու միտում են պարունակում։ Այս իսկ պատճառով հորդորում եմ ԶԼՄ-ներին գնաճ/ինֆլյացիա/, փոխարժեք, պահուստներ, ավանդներ, վարկեր և ֆինանսական համակարգին վերաբերվող եզրույթները և թեմաները արհեստականորեն չդարձնել «վաճառվող լուր»: Այսօր ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և կայացած համակարգ է, և բոլոր վերոնշյալ թեմաներին հորինված անդրադարձը հանրության շրջանում կարող են առաջացնել անհարկի սպասումներ, որոնք տեղին չեն երկրի երկարաժամկետ զարգացման տեսանկյունից: Ավելացնեմ, որ բոլոր վերոնշյալ թեմաներով մտահոգ ԶԼՄ-ներին ՀՀ Կենտրոնական բանկը պատրաստ է տալ իր լիազորությունների և պրոֆեսիոնալ կարողությունների շրջանակներում սպառիչ և բովանդակային պատասխաններ»։