ԵՐՋԱՆԻԿ ԱՂՄՈՒԿԻ ՍՊԱՍՈՂ ԳՅՈՒՂԸ․ Աղձք․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 28. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
Բոլորը

Մինչև 1994 թվականը՝ Աղձք գյուղի մշակույթի տան աշխատանքների դադարեցումը, այստեղ համերգ դիտելու, խմբակներում սովորելու էին գալիս հարևան Օրգով, Ագարակ և Ուջան գյուղերի բնակիչները։ Թեև շենքը կանգուն է, գույքը գրեթե բացակայում է, դահլիճում մնացել են միայն նստարանները։

Մշակույթի տան գեղարվեստական մասի նախկին ղեկավար Թամարա Խաչատրյանի ականջին դեռ հնչում է կիթառի ու դաշնամուրի ձայնը․

«Տարբեր խմբակներ կային՝ ջութակի, պարի, դաշնամուրի, ասմունքի, առավոտից մինչև ուշ երեկոյան մենք աշխատում էինք երեխաների հետ։ Ծնողները գալիս էին իրենց երեխաների կազմակերպած համերգները դիտելու։ Մինչև կեսգիշեր հնչող աղմուկը շատ հաճելի էր, երբ լսում էիր՝ երեխաները մտնում և ինչ-որ բանով զբաղվում էին»։

Արագածոտնի Աղձք գյուղը մշակույթի տուն ունեցել է 1988 թվականից։ Տիկին Թամարան, որն ապրում է շենքի հարևանությամբ, ամեն օր ականատես է լինում շենքի քայքայմանը․ «Շենքի մոտով անցնելիս հիշում եմ մեր նախկին աշխատանքները, երեխաների աշխուժությունը, ակտիվությունը, հիմա սիրտս ցավում է, լռություն է, ոչ մի խմբակ չի գործում»։

Արագածոտնի Աղձք գյուղում մշակութային կյանքը կանգ է առել 1994 թվականից, երբ մշակույթի տունը դադարեց գործել։ Քայլելով շենքի սրահներում, Թամարա Խաչատրյանը մոտենում է շուռ եկած դաշնամուրին ու ընկում հիշողության գիրկը․ «Մեր դաշնակահարուհին Լեննականից էր, ջահել կին էր, խմբակներ էր կազմում։ Իսկ հիմա, երբ օդ չկա շենքում, դաշնամուրն էլ է քայքայվում, պատերն էլ հետը։ Ցանկալի կլինի, որ նախկինի նման մշակույթի տունը գործի՝ նորից աղմուկ, երջանիկ ձայներ, վազք և խաղաղություն»։

Շաբաթական առնվազն 4-5 օր դահլիճում կինո էին ցուցադրում։ Աղձքի համայնքապետ Արթուր Ավետիսյանի պատմելով՝ ամբողջ գյուղը՝ մեծ ու փոքր, ներկա էր լինում։ Շենքը իդեալական վիճակում էր՝ անհրաժեշտ գույքով ապահովված, վերանորոգված։

30 տարվա ընթացքում շենքը չի հիմնանորոգվել և աստիճանաբար քայքայվում է։ Միայն 2012թ-ին մարզպետարանի հատկացրած միջոցներով  փոխվել են տանիքն ու լուսամուտները։

Համերգային դահլիճ չունեցող Աղձքի երաժշտասեր երեխաները երգում են դպրոցի սենյակներից մեկում։ Դպրոցի երգի ուսուցչուհի Արմինե Հակոբյանը, որը մի քանի տարի դասավանդել է մշակույթի տանն, ափսոսանքով նկատում է: «Մշակույթի տան բացակայությունը արգելակում է գյուղում արվեստի տարածմանը։ Երեխաները զրկված են ունենալ իրենց նախասիրությանը համապատասխան երաժշտական կրթություն։ Մեկն, օրինակ,  ուզում է սովորել դաշնամուր, մեկը՝ կիթառ․․․ շատ շնորհալի երեխաներ ունենք, եթե լիներ համապատասխան մշակույթի օջախ, կհաճախեին ու կստանային էդ կրթությունը»,- նշում է Արմինե Հակոբյանը։

17-ամյա Դավիթ Թովմասյանի սիրելի երգը «Տուն իմ հայրենի»-ն է․ «Երգը հայրենիքի կարոտի մասին է»։ Դավիթը երգել սովորել է դպրոցում, աշխատել է իր վրա։ Դավիթը դեռ հույս ունի դառնալ պրոֆեսիոնալ երգիչ․ «Պրոֆեսիոնալ երգիչ դառնալու համար փոքր ժամանակվանից պետք է ձայնը մշակել, նաև՝ աշխատել ձայնի վրա, ու նաև պարտադիր է կրթությունը, որը ես չեմ ստացել։ Եթե գնայի դասերի, ավելի մեծ հաջողության կհասնեի, քան հիմա կարող եմ»։

Աղձքի երեխաները երգեցողության դասերի են հաճախում Աշտարակ քաղաք։ Օրվա ճանապարհածախսը ամեն երեխայի համար  կազմում է 500 դրամ։ Մարի Արևշատյանը 6 տարի հաճախում է Աշտարակ՝ Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոց։ Շաբաթական երկու անգամ հայրն է տանում քաղաք:

«Հայրիկիս շատ եմ նեղություն պատճառում, քանի որ ուզում եմ երգել սովորել։ Հայրիկս ստիպված է լինում իր աշխատանքը թողնել և ինձ հասցնել Աշտարակ, որ սովորեմ երգի բաժնում»,- պատմում է Մարին։

Երևանից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աղձք գյուղն ունի 1801 բնակիչ։ Աղձքի բյուջեն 15 միլիոն դրամ է։ Գյուղը սեփական միջոցներով չի կարող մշակույթի տունը վերակառուցել։ Աղձքի համայնքապետ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ պահանջվող գումարը 1 կամ 2 միլիոն դրամ չէ, որ գյուղը կարողանա հոգալ այդ ծախսը։ Ժամանակին ծրագիր են ներկայացրել կառավարություն՝ 150 միլիոն դրամ բյուջեով, սակայն մերժում են ստացել։

Աղձքը եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղաքաղաքներից: Աղձքի 364 թվին կառուցված դամբարանում ամփոփված են Արշակունի արքաների աճյունները։ Մինչև հիմա պահպանվում է Աղձքի կիսաքանդ՝ 4-րդ դարի եկեղեցին։