Հավաքված իրական գումարի և տրված խոստումի տարբերությունը․ նախկին և ներկա տնօրենները բացում են փակագծերը

Լուրեր

09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքիր բացահայտում է արել։

Վերջինս, խոսելով «Հեռուստամարաթոն 2018-ի» ընթացքում հավաքագրված գումարի չափի մասին, նշել է, որ այն կազմել է 11 միլիոն 109 հազար 631 ԱՄՆ դոլար, որը նաև ավելացել է  և այդ պահի   թարմ տվյալներով՝ հավաքագրվել է առնվազն  14 միլիոն 115 հազար 940 դոլար։

«Այսինքն՝ հեռուստամարաթոնից հետո այս գումարը բավականին աճել է,  ի տարբերություն նախորդ տարվա, երբ 12 միլիոն դոլարի խոստում է եղել, իրականում հիմնադրամ մուտք էր եղել 7 միլիոն դոլար»,- նշել է Արշամյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ  Հայկակ Արշամյանի նշած տարում՝ «Հեռուստամարաթոն 2017»-ի ընթացքում արձանագրվել է 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, սակայն չկա պաշտոնական տեղեկատվություն տարածված հաղորդագրության մեջ, որ 2017 թվականին հանգանակվել է ընդամենը 7 մլն դոլար։

Թե ինչն է պատճառը, որ «Հեռուստամարաթոն 2017»-ի վերաբերյալ հաղորդագրության մեջ նշված է 12.505.456 նվիրատվության խոստման, բայց ոչ հավաքագրված 7 մլն-ի մասին, Factor.am-ը փորձեց պարզել հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից։

Հարցի վերբերյալ պարոն Վարդանյանը չցանկացավ մեկնաբանություն տալ, այլ ընդամենը նշեց․

«Կասեմ միայն մեկ բան։ Հիմնադրամն  ինձ համար շատ թանկ կառույց է, և չեմ ցանկանա որևէ շահարկում անել այս թեմայի շուրջ։ Եթե ունենամ որևէ դիտարկում, ապա դրանք կփոխանցեմ նոր տնօրենին։  Նշեմ, որ «Հեռուստամարաթոն 2018»-ի ընթացքում հավաքագրված գումարի մեջ կան նաև գումարներ, որոնք հայտարարվել են իմ պաշտոնավարման ընթացքում։ Եվ ես, որպես նախկին տնօրեն, միշտ էլ կսատարեմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Անցած մարաթոնին ևս՝ թե՛ նվիրատվություն եմ արել, թե՛ աջակցել եմ մի քանի խոշոր նվիրատվություն ստանալու գործում»։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նոր տնօրեն Հայկակ Արշամյանը, սակայն, չգիտի, թե այդ ո՞ր գումարներն են, որոնք հանգանակվել են «Հեռուստամարաթոն 2018»-ին, իսկ  դրանց խոստումները տրվել են Արա Վարդանյանի պաշտոնավարման ժամանակ։

«Այն գումարները, որոնք ես գիտեմ, Արա Վարդանյանի  պաշտոնավարման հետ որևէ կապ չունեն․ դրանք հավաքագրվել են հոկտեմբեր ամսից հետո իմ և տարբեր մարդկանց հետ հանդիպումների արդյունքում։ Թե  ինչի մասին է խոսում նա, թող ասի»,- ասաց Հայկակ Արշամյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը չբացառեց նաև, որ նախորդ տարիների հեռուստամարաթոնների ընթացքում էլ տրված խոստումների և հավաքված գումարների միջև  կարող են լինեն տարբերություններ։

«Հնարավոր է նման բան․ պետք է ետ գնանք և նայենք»,- եզրափակեց նա։

Աղավնի Սուքիասյան