Քուշները պնդում է՝ խաղաղության բանակցությունները ձգձգվել են 2025թ․ Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի հարձակման պատճառով

Լուրեր

26.11.2026 | 14:58
Հայ ձյուդոիստները մրցաշարի կմասնակցեն Ռիո դե Ժանեյրոյում
26.11.2026 | 14:46
Քուշները պնդում է՝ խաղաղության բանակցությունները ձգձգվել են 2025թ․ Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի հարձակման պատճառով
26.11.2026 | 14:37
Դեկտեմբերի սկիզբ է այցը լինելու, Բաքու չեմ գնալու, ենթադրում եմ Գյանջա, կամ այլ քաղաք․ Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:28
«Փաշինյա՛ն, քո համար քայլել եմ, խաբեցի՞ր մեզ»․ լարված իրավիճակ սևազգեստ մայրերի ակցիայի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:16
Վարազդատ Հարոյանն աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:05
Մասկը խոստացել է ԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի երկուական բաժնետոմս նվիրել
26.11.2026 | 13:54
Հայ և ադրբեջանցի քաղհասարակությունների 60 ներկայացուցչի հանդիպում է ընթանում Հայաստանում
26.11.2026 | 13:46
Հրազդանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
26.11.2026 | 13:38
Տարեվերջյան ծախսեր և «Սև ուրբաթ» առաջարկներ․ ի՞նչ ֆինանսական գործիքներ են հասանելի վարորդներին
26.11.2026 | 13:27
Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ են անում «չընդլայնել» Ուկրաինայի պատերազմը
26.11.2026 | 13:19
«Զալցբուրգը» կորուստներ ունի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից առաջ
26.11.2026 | 13:08
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Խարկովին․ զոհեր և վիրավորներ կան
26.11.2026 | 12:59
Լեհաստանը հայտարարել է արևելյան սահմանի երկայնքով ոչ թռիչքային գոտի ստեղծելու մտադրության մասին
26.11.2026 | 12:49
Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղը սպասարկել է հարբած մրցավար
26.11.2026 | 12:38
Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի, ԵՄ-ի և 12 այլ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ
Բոլորը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ուկրաինան ձգձգել է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը՝ անցած ձմռանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա, իբր, իրականացված «հարձակման» պատճառով։ Այս մասին նա ասել է Axel Springer մեդիախմբի գլխավոր տնօրեն Մաթիաս Դյոփֆների հետ MD Meets փոդքասթի շրջանակում տված հարցազրույցում, հաղորդում է «Европейская правда»։

Քուշների խոսքով՝ ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցում «որոշակի առաջընթացի հասնել» սկսել էր անցած տարվա նոյեմբերին։

«Այնուհետև՝ դեկտեմբերի վերջին, տեղի ունեցավ ուկրաինացիների հարձակումը Պուտինի նստավայրի վրա, ինչը, իմ կարծիքով, հետ շպրտեց նրան»,- ասել է Թրամփի հատուկ բանագնացը։

Նրա խոսքով՝ դրանից հետո՝ 2026 թվականի փետրվարին, ԱՄՆ-ն «սկսեց որոշակի փոքր առաջընթացի հասնել, սակայն այն ժամանակ իրական բեկում դեռ չէր նկատվում»։

«Փետրվարից մինչև սեպտեմբեր մենք մշտական կապի մեջ էինք, սակայն կողմերի կողմից չէինք տեսնում մեծ ճկունություն կամ փոխզիջման պատրաստակամություն, որոնք կարող էին ընդհանուր եզրեր գտնելու հնարավորություն ստեղծել»,- հավելել է նա։

Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել էր Պուտինի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակվելու մեջ։ Ռուսական կողմը սպառնացել էր «վերանայել բանակցային դիրքորոշումը»։

Ուկրաինան պաշտոնապես հերքել էր այդ տեղեկությունը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ Ռուսաստանի հայտարարություններն անվանել էր կեղծիք՝ նշելով, որ այդ մասին տեղեկացրել են նաև ամերիկյան կողմին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի