Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.11.2026 | 12:02Կառավարությունը հավանություն տվեց «ԹՐԻՓՓԻ զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորվեց ՀՀ կառավարության անունից «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ կնքել բաժնետիրական համաձայնագիրը։
Ընկերությունում Հայաստանն ունենալու է 26 տոկոս բաժնեմաս, իսկ ամերիկյան կողմը՝ 74 տոկոս։
Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որից երեքին նշանակելու է ամերիկյան, իսկ երկուսին՝ հայկական կողմը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շաբաթվա ընթացքում համաձայնագիրը կստորագրվի ու ընկերությունը կգրանցվի Հայաստանում։
«Մեր անկախությունից ի վեր՝ սա ամենամեծ տնտեսական նախագիծն է»,- ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

