Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
25.11.2026 | 18:10
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել // Փաշինյանի Մոսկվա այցը նախապատրաստվում է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 18:01
Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ լուրերին
25.11.2026 | 17:49
Աննա Վարդապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը
25.11.2026 | 17:38
Լիբիայում հայտնել են Ուկրաինայի հարձակումից հետո երկու զինծառայողների զոհվելու մասին
Բոլորը

Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, սահմանադրական հանրաքվեի խնդիրը Factor TV-ի եթերում վերլուծել է ԱՄՆ Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը։ Խոսելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի նախապայմանի մասին՝ քաղաքագետը վստահեցնում է, որ դա ընդամենը դիվանագիտական խորամանկություն է, որը պետք է ճիշտ օգտագործել։ «Ալիևն ուզում է՝ իր բլեֆի թակարդն ընկնենք՝ չփոխենք Սահմանադրությունը, որ պայմանագիր չկնքի: Եթե փոխենք՝ ստիպված կստորագրի»,- վերլուծում է Կոպալյանը։

Այս համատեքստում նա խիստ քննադատության է ենթարկում ՀՀ ընդդիմադիր դաշտին՝ ընդգծելով, որ նրանց գործողություններն ուղիղ հարվածում են Հայաստանի խաղաղության օրակարգին։
«Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու: Խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու»,- ասում է պրոֆեսորը։

Նա հռետորական հարց է բարձրացնում հանրաքվեին ընդդիմանալու շարժառիթների վերաբերյալ. «Ընդդիմությունն ինչո՞ւ թույլ չի տալիս՝ ժողովուրդը որոշի Սահմանադրության հարցը․ պատճառը պարզ է՝ ՌԴ-ին է հավատարիմ»։ Ըստ Կոպալյանի՝ ընդդիմադիր ուժերը սպասարկում են Մոսկվայի շահերը, ուստի «պարտավոր են ապակառուցողական լինել, անկայուն իրավիճակ և անկառավարելի քաոս ունենանք»։ Ավելին, ըստ պրոֆեսորի. «ՌԴ հատուկ ծառայություններն օգնում են ռուսամետ ընդդիմադիրներին, ՀՀ անվտանգային կառույցներն ունեն հստակ տեղեկություններ»։

Քաղաքագետը հատուկ ուշադրություն է հրավիրում տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացմանը և միջին միջանցքին։ ««Թրամփի ուղին» զսպեց Ադրբեջանի ագրեսիան ՀՀ-ի դեմ, ՀՀ-ին մեկուսացումից հանում է, տանում՝ ապաշրջափակման»,- նշում է նա։

Արձագանքելով հանրության շրջանում առկա մտավախություններին, թե Ռուսաստանը թույլ չի տա նման նախագծերի իրագործում, Կոպալյանը հակադարձում է. «ՌԴ-ն ո՞վ է, որ խոչընդոտի «Թրամփի ուղուն», ԱՄՆ-ն ներգրավված է, չափազանցնում են ՌԴ-ից վախը, որ ՀՀ շահը չսպասարկենք»։ Այս առումով նա կրկին մեղադրում է ընդդիմությանը՝ նշելով, որ նրանք «դեմ են ԹՐԻՓՓ-ին, ԱՄՆ ներգրավմանը, Ադրբեջանի հետ խաղաղությանը, կողմ են միայն ռուսական կախվածության վերադառնալուն»։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ սպասվող այցերի մասին՝ քաղաքագետն ընդգծում է, որ Հայաստանն ունի լծակներ. «Նիկոլ Փաշինյանը 3 անգամ ՌԴ կայցելի․ եթե տեսնենք՝ վնասում է ՀՀ-ի շահերը, երկաթուղու կոնցեսիան կչեղարկվի, կվերադարձնենք ՀՀ-ին»։

Վերջում, անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին աղմկահարույց հոդվածին և դրա շուրջ հնչող քննադատություններին, պրոֆեսոր Կոպալյանը հստակեցնում է. «Արմեն Գրիգորյանը ռուսամետ չէ, բայց բավարար կրթություն չունի անվտանգային ոլորտում, լուրջ խնդիրներ կան իր հոդվածում»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան