Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է

Լուրեր

25.11.2026 | 16:17
«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր
25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
25.11.2026 | 15:12
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
25.11.2026 | 15:10
Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց // Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ հաշիվ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 15:07
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
25.11.2026 | 15:02
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
Բոլորը

«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողություն խափանման միջոցով։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին Դանիելյանը կալանավորվել էր երկու ամսով, նրա նկատմամբ կիրառվել էր նաև տեսակցությունների սահմանափակումներ։

Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե և հայտնել, որ իր դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել և մեղադրանք է առաջադրվելու։

«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական։ Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի»,– գրել էր Դանիելյանը։

Նա նաև պնդել էր, որ իր դեմ հարուցված գործը կապված է Ադրբեջանից իր հասցեին հնչող քննադատությունների և սպառնալիքների հետ։ Դանիելյանը նշել էր, որ վերջին երեք օրերին ադրբեջանական կողմը տարածել է իր նախկին ելույթները, իսկ դրանց մեկնաբանություններում և անձնական նամակներով իրեն սպառնացել են։

«Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են»,- գրել էր նա՝ իր դեմ հարուցված գործը կապելով այդ հանգամանքի հետ։

Ավելի ուշ Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ խուլիգանության համար (խուլիգանություն, որը կատարվել էլ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ Ըստ փաստաբանի՝ մեղադրանքը վերաբերում էր Դանիելյանի՝ «Ֆեյսբուք»-ում կատարած գրառմանը։

Հետագայում, փաստաբանի փոխանցմամբ, մեղադրանքը լրացվել է։ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված մեղադրանքին ավելացվել են ևս մի քանի դրվագներ, որոնք նույնպես վերաբերում են «Ֆեյսբուք»-ում կատարած գրառումներին։ Բացի այդ, Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ֆեյսբուք»-ում գրառման միջոցով Ազգային անվտանգության ծառայությանը արատավորելու համար։

 

Ռոզա Վարդանյան