Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը

Լուրեր

25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
25.11.2026 | 15:12
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
25.11.2026 | 15:10
Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց // Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ հաշիվ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 15:07
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
25.11.2026 | 15:02
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
25.11.2026 | 14:45
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով
Բոլորը

Գլխավոր դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Երևանի Արշակունյաց պողոտայի 1-ին նրբանցքի 27 հասցեում գտնվող 1,906 հա հողամասի նկատմամբ «ԵԱԶ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքի գրանցման գործընթացում։ Դատախազության տվյալներով՝ ընկերությունը հողամասի համար 2006 թվականին վճարել է շուրջ 37,8 մլն դրամ, մինչդեռ վճարման ենթակա գումարը կազմել է ավելի քան 483 մլն դրամ։ Արդյունքում, ըստ դատախազության, պետությանը պատճառվել է շուրջ 445,4 մլն դրամի վնաս։

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատախազությունը նաև հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընկերության անվամբ 2006 թվականի հունվարի 31-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Հայցադիմումն ընդունվել է վարույթ։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 1-ին նրբանցքի 27 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափությունը, պարզել է, որ 1.906 հա մակերեսով հողամասի նկատմամբ «ԵԱԶ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվել է օրենքի պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝ պարզվել է, որ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման հիմք է հանդիսացել Կառավարության՝ 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 879-Ն որոշումը, որի շրջանակում ընկերության կողմից 2006 թվականի հունվարի 30-ին վճարվել է 37 միլիոն 776 հազար 920 դրամը։ Մինչդեռ ընկերությունը չէր կարող հանդիսանալ նշված որոշմամբ սահմանված կադաստրային դրույքաչափերը վճարելու պարտավորություն ունեցող սուբյեկտ, քանի որ 2005 թվականի սեպտեմբերի 23-ին, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի ուժով, ձեռք էր բերել հողամասի նկատմամբ սեփականության իրավունք։ Բացի այդ, օրենսդիրը նշված դրույքաչափերի վճարման պարտավորությունը պայմանավորել էր ուղղակի վաճառքի պայմանագրի առկայությամբ, որը տվյալ անշարժ գույքի կադաստրային գործում բացակայել է։ Հետևապես, 1.906 հա մակերեսով հողամասի համար ենթակա էր վճարման 483 միլիոն 171 հազար դրամ, մինչդեռ փաստացի վճարվել է 37 միլիոն 776 հազար 920 դրամ։ Այսպիսով, հողամասի օտարման հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 445 միլիոն 394 հազար դրամի վնաս։

Հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Միաժամանակ, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ նշված հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2006 թվականի հունվարի 31-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ։