ՎԶԵԲ-ը պատրաստ է Հայաստանում նոր ու կենսունակ ծրագրերի իրականացմանը մասնակցել ավելի մեծածավալ ֆինանսական միջոցներով

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Նախարարի պաշտոնակատարն ընդունել է ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։

ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարը ներկայացրել է բանկի աշխատանքի սկզբունքները, մինչև այժմ Հայաստանում կատարված ներդրումների ծավալները։ Նա նաև նշել է, որ պատրաստ են նոր ու կենսունակ ծրագրերի իրականացմանը մասնակցել ավելի մեծածավալ ֆինանսական միջոցներով։

Կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների, կապի, հեռահաղորդակցության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության ոլորտներում բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կարևորվել է հատկապես «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումը: Նշվել է, որ այն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է, որը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Դիմիտրի Գվինդաձեին ներկայացվել են ճանապարհային միջանցքի հարավային՝ Սիսիան-Քաջարան (Տրանշ-4) հատվածի շինարարության մանրամասները։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հյուսիս-հարավը ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանային կարևորագույն նշանակություն ունեցող ծրագիր է, որի կառուցումը թույլ կտա կարճ ճանապարհով Մերձավոր Արևելքի և Սևծովյան ավազանի միջոցով ելք ապահովել դեպի եվրոպական երկրներ։ Նա նաև հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ն իր ներդրումը կունենա նաև կարևորագույն այդ ծրագրում։