Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ

Լուրեր

20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
Բոլորը

Գյումրիում անցկացված ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստում Էդուարդ Հակոբյանը ևս մեկ տարով վերանշանակվել է կոլեգիայի նախագահի տեղակալի պաշտոնում։ Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է շուրջ 21 որոշում՝ ուղղված մաքսային համագործակցությանն ու ընթացակարգերի միասնականացմանը:

«Գյումրիում նոյեմբերի 18-ից 20-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ 56–րդ նիստը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխգործակցությունը դյուրացնելու, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար պարզեցնելու մաքսային ընթացակարգերը․ «Մաքսային ծառայությունների առաջնահերթություններից են մաքսային ընթացակարգերի միասնականացումը, ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործումը՝ կենտրոնանալով իրական սպառնալիքների վրա, տարանցման գործընթացների թափանցիկության բարձրացումը, ինչպես նաև տեղեկատվական օպերատիվ փոխգործակցության խորացումը»։

ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովը նշել է, որ Միավորված կոլեգիայի նիստը ոչ միայն կատարված աշխատանքներն ամփոփելու, այլև որոշումներ կայացնելու կարևոր հարթակ է, որոնք նախանշելու են ԵԱՏՄ շրջանակում մաքսային համագործակցության հետագա զարգացման ուղղությունները։

Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են շուրջ 21 որոշումներ, որոնք հիմնականում կոչված են լուծելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները և առաջադրելու միասնական լուծման մոտեցումներ։
56-րդ նիստի ընթացքում որոշում է ընդունվել՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին ևս մեկ տարով վերանշանակել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալի պաշտոնում։ Նիստի ընթացքում ՀՀ կողմից ներկայացվել են զեկույցներ և սահիկաշար՝ մաքսային արժեքի հայտարարագրի լրացման հետ կապված իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հարցերի վերաբերյալ։
Նիստի ավարտին ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին պարգևատրել է Դաշնային մաքսային ծառայության 35-ամյակին նվիրված հոբելյանական մեդալով»,- ասվում է հաղորդագրությունում։