«Ասում են՝ գյոզալ Ավտրալիան և Բրազիլիան թողած, գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում». Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 18:37
«64 միլիարդի գող՝ ազգային մեծ բարերա՞ր»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 18:28
Ղրիմի կամրջին հարվածելիս Ուկրաինան Starlink-ը չի օգտագործել․ Times
18.11.2026 | 18:19
«Ասում են՝ գյոզալ Ավտրալիան և Բրազիլիան թողած, գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում». Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 18:10
«Վիվա»-ն, «Յուքոմ»-ը և «Տելեկոմ»-ը տուգանվել են // Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի ՊՆ ղեկավարին․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 18:00
«Անկողնային հիվանդ դատապարտյալն ինքնուրույն է փոխում իր տակդիրն ու միզային կաթետերը, որը 3 ամիս է չի փոխարինվել»․  ահազանգ բանտից
18.11.2026 | 17:53
Սպանության և սպանության փորձի մեղադրանքով ավելի քան երկու տարի հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան
18.11.2026 | 17:45
Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Թուրքիայի պաշտպանության նախարար
18.11.2026 | 17:38
«Մահը վրա է հասել պատգարակի վրա»․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:27
Դատաբժշկական փորձագետների խումբը պնդում է, որ Ջեֆրի Էփշթեյնի մահը սպանություն է
18.11.2026 | 17:21
«Եթե կոռուպցիոն շղթայի մաս եք, շատ շուտով բանտում կհայտնվեք»․ Փաշինյանը՝ Մարիաննա Ղահրամանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:19
Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահն առաջադրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
18.11.2026 | 17:16
Ալբերտ Հովհաննիսյանի հայրն ու Ավինյանը միասին որոշել են՝ որտեղ է լինելու հերոսի հիշատակի անկյունը
18.11.2026 | 17:10
«Ազիմուտ»-ի ինքնաթիռը ռումբի մասին հաղորդումից հետո վայրէջք է կատարել Անթալիայում
18.11.2026 | 17:02
Գերմանիան աջակցում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը․ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին
18.11.2026 | 16:55
Մեկ կշեռք և մեկ սկաներ․ շաբաթներով հերթ են կանգնում․ Աբրահամյանը՝ հայ-իրանական սահմանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության հաստատման քաղաքականությանը՝ քննադատելով այդ գործընթացի վերաբերյալ հնչող ընդդիմադիր գնահատականները։

Փաշինյանն ասաց, որ հայկական քաղաքական մտածողության մեջ երկար տարիներ խաղաղության մասին խոսել են հեռավոր երկրների հետ հարաբերությունների համատեքստում, մինչդեռ Հայաստանի հիմնական խնդիրը սեփական տարածաշրջանում խաղաղության հաստատումն է։

«Օրինակ՝ մենք օտարերկրյա այցերից վերադարձել ենք, ասել ենք․ «Ժողովո՛ւրդ ջան, մենք ձեզ համար ունենք շատ լավ նորություն․ մենք հաստատել ենք տևական և անշրջելի խաղաղություն, բայց Ավստրալիայի հետ, Բրազիլիայի հետ, Արգենտինայի հետ… Երաշխավորում ենք ամեն ինչով, խաղաղություն է հիմնավոր»։ Բայց մենք բաց ենք թողել մի կարևոր նյուանս, որ մեր խնդիրը խաղաղություն հաստատելն է մեր միջավայրի հետ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ»,- հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը որոշ շրջանակներում տարօրինակ արձագանք է առաջացնում, քանի որ խաղաղությունը նախկինում չի դիտարկվել անմիջական հարևանների հետ հարաբերությունների համատեքստում։

«Ու հիմա, քանի որ մեր ավանդույթի, մտածողության մեջ չկա սա, որ դու խաղաղություն ես [հաստատում], ի՞նչ թարգմանությունն է․ ասում են՝ «Արա՛, գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած, հլը սրանց խելքին նայեք, գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»։ …Ժողովո՛ւրդ ջան, հարցը հետևյալն է․ մենք հիմա այստե՞ղ ենք ապրում, թե՞ վերջը Ավստրալիայում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ հեռավոր երկրների հետ խաղաղ հարաբերություններ պահպանելու համար առանձնահատուկ ջանքեր անհրաժեշտ չեն, մինչդեռ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

«Ոչ մի մեծ տաղանդ պետք չի գնալ և, ասենք, Նոր Զելանդիայի հետ անշրջելի և տևական խաղաղություն հաստատելու համար»,- նշեց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը շարունակելու է հարևանների հետ խաղաղության հաստատման քաղաքականությունը՝ անկախ դրա վերաբերյալ քննադատություններից։

«Եթե մենք մեր պետական խնդիրը համարում ենք, որ պետք է գնանք Պարագվայի հետ տևական խաղաղություն հաստատենք, դա հաստատված է, այդտեղ ոչ մի ջանք թափելու կարիք չկա։ …Մենք գնում ենք անշրջելի խաղաղության Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ և մեր միջավայրի հետ։ Եվ, այո՛, եթե այդտեղ տեսնում են մարդիկ մեղադրանք, թող մեզ մեղադրեն․ մենք Ադրբեջանի հետ ենք աշխատում խաղաղություն հաստատելու»,- հայտարարեց վարչապետը։

Անդրադառնալով պատգամավոր Հայկ Առաքելյանի դիտարկմանը թուրք-ադրբեջանական բիզնես կապերի վերաբերյալ՝ Փաշինյանը խոսեց նաև Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների մասին։

Նա նշեց, որ նախկինում ևս Հայաստանից Թուրքիա ապրանքների և ծառայությունների արտահանում է իրականացվել միջնորդավորված եղանակով։ Որպես օրինակ՝ վարչապետը հիշատակեց էլեկտրաէներգիայի արտահանումը։

«Օրինակ, եթե նախորդող շրջանում մենք փորձենք նայել՝ Հայաստանից էլեկտրաէներգիա ինչ ուղղություններով է արտահանվել, ասենք՝ ոչ ուղղակի, միջնորդավորված Թուրքիա շատ է էլեկտրաէներգիա արտահանվել։ Չի ասվել դրա մասին, որովհետև միջնորդավորված է արտահանվել։ Հիմա մենք ուզում ենք, որ ուղիղ այդ ամեն ինչը տեղի ունենա, որովհետև դա նորմալ է»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան