Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու անգլիացի հարձակվող Հարի Քեյնը երկարաձգել են գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ոսկե գնդակի» դափնեկրի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Հարի Քեյնը 2023թ․ ամռանն է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել «Բավարիա», որի կազմում անցկացրել է 161 հանդիպում ու դարձել 156 գոլի հեղինակ։ Մյունխենյան ակումբի հետ 33-ամյա ֆուտբոլիստը դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն ու սուպերգավաթակիր և մեկ անգամ` գավաթակիր։
Դավիթ Եղիազարյան

