5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
Հասարակություն
05.11.2026 | 16:44
Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկնելու հետևանքով 5-ամյա տղա է մահացել։ Այս մասին գրել է shamshyan.com-ը՝ կից նաև տարածքի տեսախցիկից տեսանյութ հրապարակելով։ Ըստ կայքի՝ նախնական տեղեկություններով երեխան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։
Քննչական կոմիտեից Factor.am-ին փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Հոդվածը վերաբերում է երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։
Դեպքի վայրում գտնվող քաղաքացիներից մեկը, որը հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, լրատվամիջոցին ասել է․ «Ձայն լսեցինք ու հետո երեխային հայտնաբերեցինք գետնին ընկած։ Այդ պահին նշված վայրով մի կին էր անցնում, ով, հետո պարզեցինք, որ Երևանի 103 շտապօգնության բժշկուհիներից է, և նա առաջին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել։ Տեղեկացրեցինք Երևանի 103 շտապօգնություն, բավականին արագ՝ 1.5 րոպեի ընթացքում շտապօգնությունը ժամանեց, բայց արդեն մահացել էր։ 3-րդ հարկից պատուհանից է ընկել երեխան։ Տանը եղել է միայն տատիկը, նրան խնամում էին տատիկը, պապիկը և քեռին։ Երեխան հայր չունի, մայրն էլ նախորդ տարի է մահացել»։
Անի Թամրազյան

