Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ֆիլադելֆիա Սիկսերսի» նորեկ Լեբրոն Ջեյմսը դարձել է առաջին բասկետբոլիստը, որը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում 16 հազար և ավելի դիպուկ նետում է կատարել խաղից, հաղորդում է NBA-ի մամուլի ծառայությունը:
41-ամյա ամերիկացի բասկետբոլիստը ռեկորդը սահմանել է «Դետրոյտ Պիստոնսի» դեմ խաղում (112:106): Այդ խաղում Ջեյմսը վաստակել է 13 միավոր:
Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսը NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն է: Նա անցած մրցաշրջանի վերջում «Լոս Անջելես Լեյքերսից» է տեղափոխվել «Ֆիլադելֆիա Սիկսերս»: Նախորդ մրցաշրջանում լեգենդար բասկետբոլիստն անցկացրել է 59 հանդիպում, միջին արդյունավետությունը կազմել է 21 միավոր, 5,9 ռեբաունդ ու 7,2 ասիստ։ Ջեյմսը NBA-ում նորամուտը նշել է 2003 թվականի հոկտեմբերին։ Նախկինում նա խաղացել է նաև «Մայամի Հիթում» ու «Քլիվլենդ Կավալիերսում»։ Ամերիկացին NBA-ի քառակի չեմպիոն է ու 4 անգամ ճանաչվել է լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP)։
Դավիթ Եղիազարյան

