Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է Ադրբեջանի ընդդիմադիր  Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Վուգար Գուլիևի նախագահությամբ, տեղի է ունեցել նախապատրաստական նիստը։ Դատական նիստի ընթացքում ճշտվել են մեղադրյալների անձնական տվյալները։  Առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 13-ին։

Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների   հայտարարության համաձայն՝ դատական ​​նիստը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Կուսակցության ակտիվիստները հայտնել են, որ լրագրողներին, իրենց աջակցելու եկած մարդկանց և կուսակցության  անդամներին թույլ չեն տվել մտնել դատարանի շենք։

Ըստ տեղեկատվության՝ մեղադրյալների միջնորդությունները՝ քրեական գործը կարճելու, կալանքի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաև Ալի Քերիմլիին իր փաստաբանների հետ  մասնակցության թույլտվություն տալու վերաբերյալ, չեն բավարարվել։

Ալի Քերիմլին պահանջել է կարճել քրեական գործը՝ նշելով, որ մեղադրանքն անհիմն է։ Նա դեմ է եղել փակ գործընթացին և հայտարարել, որ չի ցանկանում մասնակցել դատական ​​նիստերին, եթե դրանք շարունակվեն այսպես։ Դատավարության սկսվելուց առաջ շենքի շուրջ ոստիկաններ են տեղակայվել։

Ալի Քերիմլին և Մամեդ Իբրահիմը ձերբակալվել են 2025 թվականի նոյեմբերին։ Չնայած սկզբում հաղորդվել էր, որ նրանք ձերբակալվել են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, գործերը հետագայում կարճվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով՝ իշխանությունը բռնությամբ զավթելուն և պետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված գործողությունների համար։ Նրանք հերքում են մեղադրանքները՝ պնդելով, որ իրենց ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի