Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն իմացել է մրցակիցներին Ազգերի լիգայի 2027 թ. խաղարկությունում։
Հայաստանի թիմն ընդգրկվել է C լիգայի 6-րդ խմբում, որտեղ կհանդիպի Չեռնոգորիայի ու Ղազախստանի հավաքականներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Խմբային փուլը կմեկնարկի փետրվարի 23-ին, կավարտվի՝ հունիսի 15-ին։
A և B լիգաներում ընդգրկված է 16 թիմ, իսկ մնացած 22 թիմը կխաղա C լիգայում։ A և B լիգաների թիմերը բաժանվել են 4 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ C լիգայում 4 խումբ է՝ 4-ական թիմով և 2 խումբ՝ 3-ական թիմով։

