«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
Բոլորը

Ազգային ժողովում 2027 բյուջեի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը քննարկեցին քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը, մահվան դեպքերը, ինքնասպանությունների կանխարգելման միջոցառումները և նոր ՔԿՀ-ի կառուցման ծրագրերը։

Անդրադառնալով ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերին՝ Սրբուհի Գալյանն ասաց, որ ընթացիկ տարում գրանցվել է երեք մահ։

«Ինչ վերաբերում է քանակին, թե քանի անձ է մահացել այս տարվա ընթացքում, ապա երեք մահ ունենք: Երեքը դրական ցուցանիշ է նախորդ բոլոր տարիների հետ համեմատած… ինքնասպանությունների հետ կապված մենք Արմավիրում երկու խուց ենք առանձնացրել այս պահին, որոնք իրականում ինքնավնասման հակում ունեցող անձանց համար են նախատեսված»,- ասաց նախարարը։

Գալյանի խոսքով՝ այդ խցերի կահավորումն ընտրված է այնպես, որ այնտեղ գտնվող անձը հնարավորություն չունենա իրեն վնաս հասցնելու։ Նա նշեց, որ հետագայում նախատեսվում է նաև տեսահսկման համակարգ տեղադրել՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Նախարարը խոսեց նաև նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ծրագրի մասին։ Նրա խոսքով՝ Կառավարությունը նախատեսում է այն կառուցել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։

«Մենք խնդիր ունենք փակելու Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը: Երբ կունենանք հստակ նախագիծը նոր քրեակատարողական հիմնարկի, ըստ այդմ կորոշենք, բայց նախնական ծրագրով փակման ենթակա էր նաև Գորիսը, փակման ենթակա էր նաև Դատապարտյալների հիվանդանոցը, որը մենք փակեցինք վերջապես»,- ասաց Գալյանը։

Նա հավելեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ստեղծվել է ստացիոնար բաժանմունք, որն ունի 100 մահճակալ, և որտեղ անազատության մեջ գտնվող անձինք ստանում են առաջնային բուժօգնություն։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև քրեակատարողական հիմնարկներում ռենտգեն սարքավորումների աշխատանքին։ Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի դիտարկմանը՝ Գալյանն ասաց, որ այժմ օգտագործվում են նոր, ավելի հզոր սարքեր։

«Մենք հիմա այնպիսի սարքավորումներ ենք ձեռք բերել, որոնք անջատելու հնարավորություն չկա… իրենք գերհզոր սարքավորումներ են, յուրաքանչյուր պատկեր իրենց հիշողության մեջ պահում են»,- նշեց նախարարը։

Գալյանը նաև ասաց, որ ինքնավնասման հակում ունեցող և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զգալի մասը տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն, որտեղ նրանք շարունակում են պատիժը կրել հատուկ հսկողության պայմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան