Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
2027 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների շրջանակում Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ֆինանասների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ միջոցներից է փակվելու տնտեսության այն ճեղքվածքը, որն, ըստ պատգամավորի, առաջացել է դեֆիցիտի պատճառով։

«Վճարային հաշվեկշռի հետ կապված մեր երկիրն ունի դեֆիցիտ, վճարային հաշվեկշռի ճեղքվածք, այսինքն՝ հայերեն ասած, ավելի շատ գումար երկրից գնում է, քան գալիս է արտահանման արդյունքով: Ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը», – հայտարարեց Կարապետյանը:

Ի պատասխան բարձրացված մտահոգությունների՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ վճարային հաշվեկշռի բացասական ցուցանիշները պայմանավորված են տնտեսական ակտիվության և ներդրումային ապրանքների ներմուծման ծավալների կտրուկ աճով:

«Այն ճեղքը, որի մասին դուք խոսում եք, որը, այո, ավելացել է նախորդ տարվա համեմատ, հիմնականում պայմանավորված է կապիտալ ապրանքների և միջանկյալ սպառման ապրանքների գծով էական աճով: Այսինքն՝ մենք ներմուծում ենք, և մեր ներմուծումների զգալի աճը պայմանավորված է այնպիսի ապրանքներով, որոնք մեծացնում են մեր արտադրական հնարավորությունները», – պարզաբանեց Ֆինանսների նախարարը:
Նախարարը հնչեցրեց ցուցանիշներ միջանկյալ և կապիտալ ապրանքների ներմուծման վերաբերյալ.
  • Միջանկյալ սպառման ապրանքներ. 2025 թվականի հունվար-օգոստոսին կազմել են 2 միլիարդ 557 միլիոն դոլար, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում հասել են 3 միլիարդ 32 միլիոն դոլարի (աճը՝ շուրջ 475 միլիոն դոլար):
  • Կապիտալ ապրանքներ. Ներմուծման ծավալներն ավելացել են շուրջ 600 միլիոն դոլարով:

Անդրադառնալով արտարժույթի շուկային և պետական պարտքի հաշվին ճեղքվածքը փակելու վերաբերյալ պնդումներին՝ Վահե Հովհաննիսյանը հերքեց արտարժույթի պակասորդի առկայությունը:

«Իրականում մենք արտարժույթի կարիք այս պահին չունենք, որովհետև Կենտրոնական բանկը մոտավորապես 2 միլիարդ դոլար է գնել տարվա սկզբից, և մենք պարտք վերցնելու կարիք չունենք այդ հաշվեկշիռը սպասարկելու համար. ընդհակառակը՝ մենք ունենք ավելցուկ: Մենք դեֆիցիտ ունենք ընթացիկ կապիտալ ծրագրերը արդյունավետ իրականացնելու համար, և մենք նպատակ ունենք առաջիկայում դեֆիցիտի այդ ծավալներն էականորեն նվազեցնել», – ընդգծեց նախարարը:

Բանավեճի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել 2027 թվականի պաշտպանական բյուջեին և տնտեսվարողներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերին: Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերը 2027 թվականին նախատեսված են 339 միլիարդ դրամի չափով, ինչը կազմում է պետական բյուջեի ընդհանուր կապիտալ ծախսերի (771 միլիարդ դրամ) շուրջ 44%-ը: Նա հիշեցրեց, որ սպառազինության գնումների մանրամասն բացվածքը քննարկվում է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում՝ փակ և գաղտնի ռեժիմով:

Ընդդիմադիր պատգամավորն իր հերթին նշեց, որ տնտեսվարողներին տրամադրվող ուղղակի աջակցությունը կազմում է նրանց վճարած հարկերի ընդամենը 0.23% – 0.5%-ը, ինչը բավարար չէ տեղական արտադրությունը խթանելու և միջանկյալ ապրանքների ներմուծումից կախվածությունը նվազեցնելու համար: Նախարարն էլ հակադարձեց՝ ընդգծելով, որ տնտեսության մրցունակության բարձրացման հիմնական գործոնը ենթակառուցվածքների զարգացումն ու տարածաշրջանային ապաշրջափակումն է։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան