Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ TRIPP նախագծի շուրջ ընդդիմության քննադատություններին, տարածաշրջանային ապաշրջափակմանն ու հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։

Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր որոշ գործիչներ փորձում են խոչընդոտել խաղաղության գործընթացին՝ իրենց ֆինանսական և քաղաքական շահերը պահպանելու նպատակով։

«Ինչո՞ւ են ուզում, որ Հայաստանը լինի ֆորպոստ․ որովհետև իրենց փողերն են պաշտպանում, որովհետև իրենց փողերը հիմա փակի տակ են․ ասել են՝ «մինչև դուք Հայաստանը ֆորպոստ չդարձնեք, չվերադարձնեք ֆորպոստի կարգավիճակը, բոմժ եք դառնալու»։ Հիմա իրենք դառնում են բոմժ և իրենց այդ պրոցեսից են պաշտպանում»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ արտաքին կախվածությունը հաղթահարելու համար։

«Այո՛, մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը։ Եվ այն, ինչ անում ենք, մեր արածի մեջ ոչ մի գաղտնի բան չկա, ամեն ինչ հրապարակային, պարզ, հրապարակային դրված է»,– հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև TRIPP նախագծից ակնկալվող տնտեսական և տարածաշրջանային օգուտներին՝ հակադարձելով այն պնդումներին, թե նախագիծը շահավետ է միայն Ադրբեջանի համար։

«Ոչ մեկը չի նկատում, որ արդեն մի տարուց ավելի է՝ Ադրբեջանով Հայաստան գալիս են գնացքներ։ Մենք գնում ենք մեր երկրի շահերի հետևից, և, այո՛, Ադրբեջանն էլ է ստանալու, Հայաստանն էլ է ստանալու, Վրաստանն էլ, Թուրքիան էլ, Հայաստանն էլ և տարածաշրջանն էլ»,– ասաց նա։

Լիլիթ Մինասյանի դիտարկմանը, թե ընդդիմությունը շարունակում է պնդել, որ Հայաստանը TRIPP-ից օգուտ չի ստանալու, Փաշինյանը պատասխանեց՝ հղում անելով Սյունիքի բնակիչների հետ իր հանդիպումներին։

«Ով ուզում է իմանալ՝ Հայաստանը ինչ է ստանում TRIPP-ից, թող գնա Մեղրի։ Ես որ գնում եմ Մեղրի, մարդիկ ինձ ասում են՝ «Ե՞րբ է բացվելու»։ Գնում եմ Կապան, ասում են՝ «Ե՞րբ է լինելու սահմանազատումը», գնում եմ Մեղրի, ասում են՝ «Ե՞րբ է ճանապարհը բացվելու», գնում եմ Գորիս՝ նույնը»,– նշեց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, որ սահմանների և ճանապարհների ապաշրջափակման գործընթացը շարունակվելու է, և, նրա խոսքով, արդյունքները տեսանելի կլինեն շատ շուտով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան