Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ

Լուրեր

29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
Բոլորը

Մինչ Թուրքիայում շարունակվում են քննարկումները՝ կապված պաշտոնից հեռացված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Օքթայ Սարալի՝ Ադրբեջանում գլխաշորերի վերաբերյալ սահմանափակումները քննադատող հրապարակման հետ, թուրք հայտնի լրագրող, ընդդիմադիր հայացքներ ունեցող Իսմայիլ Սայմազի հետ զրույցում հարցին անդրադարձել են նաև Ադրբեջանում գտնվող աղբյուրները։

Նրանք նշել են, որ Սարալը չէր կարող որևէ գրառում անել առանց երկրի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իմացության, միաժամանակ, հավելել, որ Էրդողանի և Ալիևի միջև հեռախոսազրույցը լավ չի անցել: Աղբյուրներն ասել են, որ եթե Սարալը չհեռացվեր պաշտոնից, Ալիևը չէր մասնակցի հոկտեմբերի 29-30-ն Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության նիստին։

«Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններն այլևս նույնը չեն լինի, ինչ նախկինում»,- հայտարարել են լրագրողի զրուցակիցները։

Լրագրող Իսմայիլ Սայմազն իր այսօրվա սյունակում անդրադարձել է Օքթայ Սարալի՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի վերաբերյալ սոցիալական ցանցերում արված գրառմանը հաջորդած վեճին։

«Ես խոսել եմ Ադրբեջանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և լրագրողների հետ։ Նրանց հարցրել եմ, թե ինչպես է Բաքուն ընկալում ստեղծված լարվածությունը։ Աղբյուրները կարծում են, որ Սարալը նախագահի գլխավոր խորհրդականն է և երբեք չէր կարող հրապարակում անել՝ առանց Էրդողանի իմացության։ Նրանք դեմ են Սարալի հրապարակման հրամայական տոնին, ինչպես նաև այն ենթադրյալ գերազանցության դիրքորոշմանը, որով Անկարան ներկայացվում է որպես «ավագ եղբայր», իսկ Բաքուն՝ «կրտսեր եղբայր»։ Նրանց խոսքով՝ երկու երկրների միջև այս լարվածությունը սկսվել է Ղարաբաղյան պատերազմից հետո, երբ Թուրքիան և Ադրբեջանն ավելի են մերձեցել»,- նշել է լրագրողը։

Ըստ Սայմազի՝ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցության հայտարարություններից անմիջապես հետո դպրոցներում գլխաշորերի արգելքի կիրառումը պատահականություն չէ։ Ըստ պնդումների՝ Ալիևը մտադիր էր այդ արգելքի մասին հայտարարել 2027 թվականի մարտին, իսկ այն ուժի մեջ էր մտնելու սեպտեմբերին՝ դպրոցների վերաբացման հետ մեկտեղ։ Սակայն ինչ-որ բան փոխվել է, և արգելքը հանկարծակի կիրառվել է։ Մինչ սպասվում էր, որ Բաքուն և Թեհրանը կհայտնվեն առճակատման մեջ, լարվածություն առաջացավ Բաքվի և Անկարայի միջև։

«Թուրքիան մեզ հետ իրեն պահում է որպես ավագ եղբայր։ Խնդիրն առաջացել է հենց դրանից։ Ալիևը ոչ մեկի գերազանցությունը չի ընդունում»,- ասել է Բաքվի աղբյուրներից մեկը։

Աղբյուրները նաև նշել են, որ Էրդողանի և Ալիևի միջև հեռախոսազրույցը լավ չի անցել։

«Եթե Սարալը չազատվեր աշխատանքից, Ալիևը չէր գա Թուրքիա»,- ասել են նրանք։

Այնուամենայնիվ, աղբյուրները կարծում են, որ «Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի