Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:58
Սլովենիայի հետ առևտրատնտեսական համագործակցության թվերն աճում են, բայց կա նաև վատ նորություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի նիստում ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեց, թե ինչու պատգամավորն այս նախաձեռնությամբ հանդես չէր գալիս նախարար եղած տարիներին, և հարցադրում արեց՝ արդյո՞ք Բաթոյանն ինքը բռնության զոհ չէ կամ ինչ-որ մեկի հարկադրանքով չէ նախագիծը բերել խորհրդարան։

«Դուք հանձնաժողովի նիստի ժամանակ էլ փորձեցիք, այսպես ասած, զոհականացնել ինձ: Իսկ եթե ես նույնիսկ բռնության զոհ եմ, օրինակ, ի՞նչ կա դրա մեջ: Նկատի ունեմ՝ Դուք ուզում եք այդ իմաստով ամոթանք տա՞լ ինձ: Սա խիստ դատապարտելի վարքագիծ է, և եթե նույնիսկ այդպես լիներ, դա իմ նախաձեռնությունն ու դիրքերն ավելի կուժեղացներ։ Որևէ մեկն ինձ չի ստիպել այս նախագիծը բերել»,- ընդգծեց Բաթոյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ դեռևս 2020 թվականին, երբ ինքը զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, պետական մակարդակով առաջին անգամ մեկնարկել են բռնության զոհերի համար ապաստարանների ֆինանսավորման և աջակցության ծրագրերը։

Արձագանքելով ԱԺ ճեմասրահում բացված ցուցահանդեսի վերաբերյալ Էդգար Ղազարյանի հարցին՝ Բաթոյանը պարզաբանեց, որ ցուցադրված են բռնության ենթարկված երեխաների նկարները, որոնք տրամադրվել են հոգեբանների և հասարակական կազմակերպությունների կողմից՝ հանրությանը երեխաների ապրումներն ու հույզերը ցույց տալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան