«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Քաղաքականություն
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը։
Առաքելությունն իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում բոլոր 21 համայնքներում։
«Դիտարկումն իրականացվել է շուրջ 200 շրջիկ դիտորդների, այդ թվում` 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։ Հանձնաժողովի առավոտյան նիստը դիտարկվել է 98 տեղամասում։
Բոլոր 517 տեղամասերից դիտորդները քվեարկության ընթացքում այցելել են 511-ը, իսկ ձայների հաշվարկը դիտարկվել է 87 տեղամասերում։
Երեկոյան ժամը 20:00-ից հետո դիտարկվել է համամասնական ընտրությունները սպասարկող բոլոր 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը։
«Անկախ դիտորդը» ավելի վաղ անդրադարձել էր քարոզարշավի ընթացքում արձանագրված խնդիրներին և վարչական ռեսուրսների չարաշահմանը առանձին տեղեկանքով։
Դիտարկված տեղամասերից 142-ում արձանագրվեծ է թվով 213 խախտում, որոնք սակայն չեն ազդել արդյունքների վրա, իսկ քվեարկությունը արտացոլել է ընտրողների կամքը։
Անկախ դիտորդն իր ամբողջական առաջարկությունները կներկայացնի ՏԻՄ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընտրությունները դիտարկելուց հետո»,- ասվում է հաղորդագրությունում։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։

